Լրագրողը` օմբուդսմենի թեկնածուին. դուք նույնիսկ չեք հարգում մեր իրավունքները (տեսանյութ)
POLITICSԱզգային ժողովում լրագրողները բարկացած էին Հանրապետականների օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանի պահվածքից, ով բառի բուն իմաստով Ազգային ժողովի միջանցքում փախչում էր լրագրողներից: Նրանցից մեկը նույնիսկ ասաց. «Դուք նույնիսկ չեք հարգում մեր իրավունքները, որ մենք պետք է ձեզ հարցեր տանք»: Ի պատասխան՝ Թաթոյանը խնդրեց չսադրել և նշեց, թե հարգում է լրագրողների և առհասարակ բոլորի իրավունքները:
«Իմ գործունեությունը ընդհանրապես կապված է անձի իրավունքների պաշտպանության հետ: Պարզապես այս պահին ընթացակարգային առումով կլինի հանձնաժողովում նիստ, կլինեն քննարկումներ, կպատասխանեմ»,- ասաց Թաթոյանը և շտապեց հեռանալ:
ՄԻՊ թեկնածուն նախընտրեց չպատասխանել նաև «ոչ ընթացակարգային հարցերին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Լալայան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



