Լերոյ Զանեն տեղափոխվեց «Գալաթասարայ»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանացի եզրային հարձակվող Լերո Զանեն երեք տարվա պայմանագիր կնքեց թուրքական «Գալաթասարայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։
Լերոյ Զանեի տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո։ Ամեն մրցաշրջանի համար նախատեսված է նաեւ 3 միլիոն եվրո բոնուս։
Լերոյ Զանեի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ Սպասվում է, որ նա գերմանական թիմի հետ կմասնակցի հունիսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնությանը։
Գերմանիայի ավարտված առաջնությունում Լերոյ Զանեն մասնակցել է 30 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



