Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արյան դոնորների համաշխարհային օր, Հայաստան՝ Բռնադատվածների հիշատակի օր, Լատվիա և Լիտվա՝ Կոմունիստական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ միգրացիոն ծառայության աշխատողների օր, ԱՄՆ՝ Ամերիկյան դրոշի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1225– Կոնստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրել է Զապել թագուհու հետ և նրան հռչակել Կիլիկիայի թագավոր:

1712– ծնվել է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովան:

1828- Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը անցել են Արփաչայն ու շրջանցել Կարսը հարավից, որի արդյունքում փակվել է թուրքերի համար կարևոր Էրզրում-Կարս ռազմավարական ճանապարհը:

1869– հիմնվել է Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:

1912- ծնվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը:

1915– երիտթուրքերը Կարինում իրականացրել են հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1918- համաձայն Բաթումի հաշտության պայմանագրի, հայկական բոլոր ուժերը զբաղեցրած դիրքերից հետ են քաշվել պայմանագրով նախատեսված սահմանագիծ։

1934-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Գուրգեն Մարտիրոսյանը:

1949- Հայաստանից արտաքսվել է մոտ 13 000 մարդ՝ որպես ժողովրդի թշնամի։

1983-Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան Բելգիայի կոնսուլ Դուրսուն Ակսոյը գնդակահարվել է իր ավտոմեքենայում: Երեք հայկական խմբեր, որոնց թվում՝ նաև ԱՍԱԼԱ-ն, հայտարարել են, որ իրենք են դա իրականացրել։

2006-առաջին անգամ Հայաստանի բռնադատվածներն ու նրանց զավակները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում՝ նշելու Բռնադատվածների հիշատակի օրը:

2010-Երևանում սկսվել է թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IATC) հերթական համաժողովը:

2018- Մոսկվայում առաջին անգամ հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։

2019- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

2020-իրավապահները վաղ առավոտից խուզարկել են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատունը, Ծառուկյանը տարվել է ԱԱԾ հարցաքննության:

2022- վախճանվել է դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2023- Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակից երկու օտարերկրացի բանվոր է վիրավորվել:

ԱՇԽԱՐՀ

325-Նիկեա քաղաքում բացվել է առաջին Տիեզերաժողովը քրիստոնեության պատմության մեջ:

1736-ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և ռազմական ինժեներ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը հայտնագործած Շառլ Օգյուստ Կուլոնը:

1775-ստեղծվել է ԱՄՆ-ի բանակը:

1777– հաստատվել է ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը:

1783-Հարավային ծովածոցի արևել յան հատվածում սկսել են կառուցվել ապագա Սևաստապոլ քաղաքի առաջին տները:

1807– Ֆրիդլանդ քաղաքի մոտ (ներկայում՝ Պրավդինսկ) ֆրանսիական զորքը, Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ, պարտության է մատնել ռուսական զորքին:

1834-Իսահակ Ֆիշերն արտոնագրել է հղկաթուղթը:

1846-Կալիֆորնիական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Մեքսիկայից:

1859-Չեչնիան միացվել է Ռուսական Կայսրությանը:

1864-ծնվել է գերմանացի հոգեբույժ և նյարդաբան Իլոիս Այցհեյմերը:

1900-Հավայան կղզիները հայտարարվել են ԱՄՆ-ի տարածք:

1905- Պոտյոմկին զրահանավի վրա սկսվել է նավաստիների ապստամբությունը:

1921-Անգլիայի գաղութների հարցով նախարար Ուինսթոն Չերչիլը հայտարարել է, որ Միջագետքի անգլիական իշխանությունը փոխվելու է արաբական կառավարությամբ:

1928– ծնվել է Կուբայի հեղափոխական գործիչ Չե Գևարան: 1940-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Փարիզը:

1946-ծնվել է ամերիկյան միլիարդատեր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

1956-անգլիական զորքերը լքել են Սուեզի ջրանցքի տարածքը. Եգիպտոսը ազգայնացրել է Սուեզի ջրանցքը:

1969-ծնվել է հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը:

1982-Մեծ Բրիտանիայի հաղթանակով ավարտվել է Ֆոլկլենդյան պատերազմը:

1985– ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը:

1986– վախճանվել է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսը:

1995-Շամիլ Բասաևի հրոսակախումբը Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում պատանդ է վերցրել ավելի քան 1600 քաղաքացու:

2014-Լուգանսկում խփվել է Իլ-76 ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 49 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest