Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտադրված մեքենաների հսկայական բազմազանության մեջ կան մեքենաներ, որոնք զարմացնում են իրենց հզորությամբ, շքեղությամբ, ձևով կամ տեխնոլոգիայով։ Սակայն նրանց մեջ կան իսկապես եզակիներ, որոնք «հայտնի և հռչակավոր» են բոլորովին այլ որակների համար։ Օրինակ՝ Peel P50-ը հենց այդպիսի մեքենա է։ Այն մտել է պատմության մեջ իր փոքր չափերի շնորհիվ։ Այդ եռանիվ միկրոմեքենա-մոտոցիկլետը մինչ օրս կրում է աշխարհի ամենափոքր սերիական մեքենայի տիտղոսը։

Peel P50-ի պատմությունն սկսվել է Մեն կղզում, որը Իռլանդական ծովում գտնվող բրիտանական փոքրիկ տարածք է։ Այնտեղ հասարակական տրանսպորտը թույլ էր զարգացած, բացի դա՝ շատ մարդիկ չէին կարողանում իրենց թույլ տալ անձնական մեքենաներ։ 1955 թվականին կղզում հիմնադրվել է Peel Engineering ընկերությունը, որը սկզբնապես մասնագիտանում էր ապակեպլաստե նավակների արտադրության մեջ։ Ընկերությունը հիմնադրվել էր ինժեներ Սիրիլ Քեսնելի կողմից։ 1960-ականների սկզբին ընկերության ղեկավարությունը առաջ է քաշել մի օրիգինալ և հավակնոտ գաղափար՝ ստեղծել շատ փոքր և մատչելի տրանսպորտային միջոց, որը կարող է պաշտպանել իր «հեծյալին» Մեն կղզում այդքան վատ եղանակից։ Այդպես էլ ի հայտ եկավ միկրոմեքենայի կոնցեպտը, որը պետք է համատեղեր նվազագույն չափսերը և առավելագույն գործնականությունը։ Այդ միկրոմեքենան շուկա մտավ հետևյալ կարգախոսով. «Գրեթե ավելի էժան, քան քայլելը»։ Մշակման հիմնական «սկզբունքները» դարձան միտեղանի լինելը, նվազագույն չափերը, չափազանց պարզ կառավարումը և ծախսարդյունավետությունը։ Peel P50-ը ստեղծվել է 1962 թվականին։ Այն զարմացրել է իր բնութագրերով. երկարություն՝ 134 սմ, լայնություն՝ 99 սմ, բարձրություն՝ 100 սմ, քաշ՝ 59 կգ, հզորություն՝ 4,2 ձիաուժ, առավելագույն արագություն՝ 60 կմ/ժ, վառելիքի սպառում՝ 2,8 լիտր 100 կմ-ի համար:

Peel P50-ը հայտնի է իր բազմաթիվ անսովոր լուծումներով, որոնք այն դարձնում են ոչ միայն միկրոմեքենա, այլ նաև ավտոմոբիլային արդյունաբերության փայլուն ինժեներական նվաճում։ P50-ը հետընթաց չունի, բայց ստեղծողները լուծում են գտել այդ խնդրի համար. մեքենայի հետևի մասում տեղադրվել է հատուկ բռնակ, որի օգնությամբ տերը կարող էր բառացիորեն մեքենան բռնել «պոչից» և շրջել այն ցանկալի ուղղությամբ կամ քարշ տալ կայանատեղի։

Մեքենայի սերիական արտադրությունը տևել է երեք տարի, և արտադրվել է մոտ 50 P50։ Նոր մեքենայի արժեքը հարյուր իննսունինը ֆունտ ստեռլինգ էր, որը այսօրվա համարժեքով մոտ չորս ու կես հազար դոլար է։ Արտադրությունը լիովին ձեռքով էր։ 1965 թվականին ընկերությունը ներկայացրել է Trident-ը՝ P50-ի բարելավված տարբերակը՝ թափանցիկ գմբեթավոր վերևով, որը մեքենային տալիս էր փոքր տիեզերանավի տեսք։ Սակայն ո՛չ P50-ը, ո՛չ էլ Trident-ը ընկերությանը զգալի շահույթ չեն բերել և արտադրությունը դադարեցվել է 1960-ականների վերջին։

Peel P50-ի պատմությունը կարելի էր համարել ավարտված, եթե 21-րդ դարում այդ մոդելի նկատմամբ հետաքրքրության անսպասելի աճ չլիներ։ 2010 թվականին ձեռնարկատերեր Գարի Հիլմանը և Ֆաբրիցիո Ջորջետին ձեռք բերեցին Peel ապրանքանիշի իրավունքները և հայտարարեցին լեգենդար միկրոմեքենաների արտադրությունը վերսկսելու մասին։ 2011 թվականին սկսեցին արտադրել P50-ի և Trident-ի կրկնօրինակները։ Peel P50-ի ժամանակակից տարբերակը արժե մոտ 15000 ֆունտ ստեռլինգ։ Հիմա էլ այդ միկրոմեքենաների պահանջարկը մնում է կայուն ավտոսիրահարների և կոլեկցիոներների շրջանում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan