Yerevan, 11.March.2026,
00
:
00
BREAKING


Անջելինա Ջոլիի 8 ինտիմ գաղտնիքները, որ նա կցանկանար մոռանալ

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Անջելինա Ջոլին ծանր մանկություն է ունեցել և բավականին բուռն երիտասարդություն: Շատ բան կա, որ դերասանուհին կցանկանար մոռանալ իր անցյալի մասին: Նրա գաղտնիքների մի մասը նա ինքն է բացահայտել մյուսներն էլ այն կենսագիրները, ովքեր շփվել են նրանց հետ ովքեր ճանաչել են Ջոլիին «մինչև Փիթը»:

 1  14 տարեկանից ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ


Դերասանուհու բառերով, ընտանեկան հարաբերությունների իր առաջին փորձը գրեթե մանկությունից է ունեցել: Անջելինան սկսել է քաղաքացիական ամուսնության մեջ ապրել, երբ նրա 14-ը դեռևս չէր լրացել: Ջոլիի ընտրյալին իրենց տանը ընդունելու նախաձեռնությունը նրա մորն էր պատկանում, այս մասին Ջոլին պատմել է բրիտանական Sun ամսագրին մոր հիշատակին տված հարցազրույցում, ով 2007թ.-ին 56 տարեկան հասակում մահացել էր քաղցկեղից : Բացառապես պատմելով մանկության տարիներից` Ջոլին պատմել է մոր լիբերալ ու ազատ հայացքների մասին: Ջոլին պատմել է.«Իմ ընկերներից մեկը ինձ հետ մեր տանն էր ապրում, երբ ես դեռ 14 տարեկան էի… սա ամենախելացի բանն էր, որ մայրս կարող էր անել. այսպես մենք ստիպված չէինք լինի զբոսայգում չաչանակել:  Անջելինան պատմել է որ երիտասարդ տղայի հետ նա իսկական քաղաքացիական ամուսնական կապի մեջ էր մի քանի ամիս շարունակ: Իսկ  այն, որ Ջոլին դեռևս դպրոց էր հաճախում ամբողջ այդ ընթացքում, բոլորովին չէր անհանգստացնում նրա մորը:

«Մենք միասին ամուսնական կյանքով էինք ապրում երկու տարի շարունակ: Երբ լրացավ 16 տարեկանս ես  սկսեցի  հարսանիք ցանկանալ, և սկսեցի կենտրոնանալ աշխատանքի վրա»:

Դպրոցն ավարտելուց հետո Ջոլին միանգամից սկսում է աշխատել ու ամբողջությամբ աշխատանքին ու իր կարիերային նվիրվում: Ինչպես Անջելինան խոստովանում է, իր առաջին քաղաքացիական ամուսնուց բաժանվելուց հետո` երեք տարիների ընթացքում, նա ոչ-ոքի հետ չի հանդիպել մինչև որ առաջին անգամ պաշտոնապես չի ամուսնացել դերասան Ջոնի Լի Միլլերի հետ:

 2  Երկար տարիներ չի շփվել հոր հետ


Ջոլիի ու Բրեդի ամուսնության մասին դերասանուհու հայրը` Ջոն Վոյտը« տեղեկացել է լրագրողներից: Ջոլին երկար ժամանակ չի շփվել հոր հետ` չկարողանալով ներել նրան` մորը թողնելու համար: Այժմ հոր հետ կապը քիչ թե շատ հարթվել է, սակայն Ջոլին խոստովանել է, որ հարաբերությունները հարթելն այնքան էլ հեշտ չեն եղել:
«Նա շփվում է երեխաների հետ: Կարծում եմ դա ճիշտ է: Մենք բոլորս էլ մեր կյանքը ունենք, սակայն ընտրեցինք չհիշել անցյալը: Երբ մայրս մահացավ ես պետք է զանգահարեի ու տեղեկացնեի նրան այդ մասին: Ես ցանկանում էի նամակ գրել նրան, քանի որ 6 տարի էր, ինչ էինք խոսել, սակայն ես որոշեցի զանգահարել: Մենք երկու րոպե խոսեցինք: Ես զանգահարել էին նրան աջակցելու և տեղեկացնելու համար` այնպես որ հեռախոսազանգը շատ կարճ տևեց»:

 3  Բուռն երիտասարդությունը քիչ էր մնում նրան գերեզմանտաներ


Անջելինան մի անգամ Բոբ Սայմոնի «60 րոպե» շոուի ժամանակ պատմել է. «Ես իմ ամենավատ ու մռայլ օրերի միջով անցել եմ  ու ողջ մնացել: Ես երիտասարդ չմահացա և դա մեծ հաջողություն է.  շատ արտիստներ չէին դիմանա այն ամենին ինչի միջով ես ստիպված էի անցնել: Շատ պատճառներ են եղել, որ ես այսօր այստեղ չլինեի: Ես չափազանց շատ եմ սիրում ռիսկային քայլերի դիմել, քայլել սուր սայրերի վրա, փորձել ճակատագրին, հաճախ չափազանց հեռուն գնալ»,- խոստովանել է դերասանուհին:

Դերասանուհու պնդմամբ հաճախ նա ամենավատ բաներն է արել. «…սակայն այժմ այդ ամենն արդեն վաղուց անցյալում է»: Ջոլին պատմել է, որ անցյալում բիսեքսուալ է եղել, համբուրվել է սեփական եղբոր հետ, վզին կրել նախկին ամուսնու` Բիլլի Բոբ Տորնտոնի արյունը: Այժմ սակայն նրան դուր է գալիս օրինակելի կնոջ կերպարը:
«Ես դեռ վատ աղջիկ եմ, եղել եմ ու կլինեմ, դա իմ մասնիկն է: Պարզապես այսօր ես Բրեդին ունեմ… և մեր արկածները»,- այս մասին Ջոլին նշել է մի քանի տարի առաջ տված հարցազրույցի ժամանակ:

 4  Թմրադեղերի ազդեցության տակ հարցազրույց է  տվել


Ֆրանկլին Մեյերը, ով Անջելինա Ջոլիի թմրանյութերի մատակարարն էր, շոկային մանրամասներ է պատմել դերասանուհու կյանքից Life & Style ամսագրին` պատմելով Ջոլիի` թմրադեղերից ունեցած  կախվածության մասին: Նրա բառերով, 12 տարի առաջ Չառլի Ռոուզի հետ ունեցած իր հարցազրույցի ժամանակ Ջոլին թմրանյութերի ազդեցության  տակ էր: Մայերը պնդում է, որ Ջոլին իրենից կոկային է գնել հաղորդումից առաջ ու հետո: Իսկ հաղորդման ժամանակ դերասանուհին իրեն չափազանց տարօրինալ էր պահում: Դիլլերի խոսքենրով Ջոլիի հետ նա ծանոթացել է հյուրանոցում 1997թ.-ին, իսկ դրանից հետո դերասանուհին իր մշտական հաճախորդներից է դառնում: Ջոլին նրանից կոկային ու հերոյին էր գնում ու մեկ անգամվա համար հարյուրավոր դոլարներով վճարում: Մայերը պատմել է, որ մի անգամ թմրանյութ օգտագործելով Ջոլին սկսել է երեխա որդեգրել ցանկանալու մասին խոսել:

1998թ.-ի դերասանուհին անկեղծորեն պատմում էր իր կախվածության մասին, սակայն ընդգծում, որ դա արդեն վաղուց անցյալում է: Նա պատմել է, որ փորձել է գրեթե ամեն տեսակ թմրանյութ` կոկաին, հերոյին, Էլեսդի, էքստազի, իսկ մարիխուանան նրան արագ ձանձրացրել է քանի որ, իր իսկ պնդմամբ, նրան դուր չէր գալիս հիմար վիճակում հայտնվել ու անընդհատ ծիծաղել:
«Հիշում եմ մի անգամ Դիսնեյլենդ գնալուց առաջ Էլեսդի փորձեցի: Ես սկսեցի Միկի Մաուսի մասին մտածել ինչպես միջին տարիքի տղամարդու մասին« ով  ատում է կյանքը: Թմրանյութերը վտանգավոր են, ես վաղուց եմ թողել այն», – պատմել է Ջոլին:
Ավելի ուշ թմրանյութ վաճառող այդ նույն տղամարդը շոկային տեսանյութ էր հրապարակել, որտեղ Անջելինա Ջոլին երևում էր թմրադեղերի ազդեցության տակ:

 5  Փորձել է ինքնասպան լինել


Աստղային կենսագիր Էնդրյու Մորտոնը դերասանուհոու կյանքից մի քանի շոկային փսաստեեր է պատմել,  որոնք բոլորը ներառված են «Աջելինա Ջոլի. արգելված կենսագրություն» գրքում: Գրողը նշում է, որ Ջոլին փորձել է ինքնասպանություն գործել: Դերասանուհին նույնիսկ մարդ էր վարձել, ով կօգներ նրան ազատվել կյանքից:
«Նա դեպրեսիայի մեջ էր, ինքնասպանության մասին մտքեր ուներ ու ասում էր, որ մարդասպանի է վարձել, և պատրաստվում էր վճարել իրեն սպանելու համար, – այս մասին Մորտոնը պատմել է Fox & Friends հեռուստաշոուի ընթացքում: Նա նաև պատմել է, որ աստղը ինքն իրեն վնասել է մարմնի տարբեր հատվածները դանակով կտրելով:
«Նա իրեն վնասել է վզից« կրծքից ու ոտքի  հատվածից: Մեզնից շատերի համար դա կարող է վայրի հնչել, սակայն դա օգնել է նրան ազատվել…»:

 6  Ծխել ու մերկ լուսանկարվել է


Մի քանի տարի առաջ Star Magazine ամսագիրը սկանդալային 8 լուսանկարներ հրապարկեց «Գիշերը, որ Անջելինան կցանականար մոռանալ» խորագրով: Լուսանկարներն արվել էին 1999թ.-ին և երբեք դրանից առաջ չէին հրապարակվել: Ամսագրի շապիկին հրապարակված լուսանկարում Ջոլին վերևի հատվածում ամբողջովին մերկ էր, բերանին ծխախոտ, իսկ վզին գոտի: Այն աղբյուրը, որ լուսանկարները վաճառել է ամսագրին պատմել է, որ դրանք արվել են հերոյինով ու մարիխուանայով անցկացրած 14-ժամյա երեկույթի ժամանակ: Մյուս լուսանկարներում Ջոլին ավելի բաց վիճակում է երևում, իսկ դրանցից մեկում նույնիսկ ամբողջովին մերկ է:

 7  Հանդիպել է կանանց հետ


Երիտասարդ հասակում Ջոլին բազմաթիվ ակնթարթային կապեր է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ: 2005թ.-ին Բրեդ Փիթի հետ իր սիրավեպից առաջ Vanity Fair ամսագրին տված իր հարցազրույցում, Ջոլին խոստովանել է իր բիսեքսուալության մասին և որ տարբեր կանանց  հետ հարաբերություններ է ունեցել:

38-ամյա թոփ մոդել Ջենի Շիմիցուն բրիտանական News of the World թերթին տրված իր հարցազրույցի ժամանակ պատմել է Ջոլիի հետ ունեցած իր կապի մասին, ու նշել, թե Ջոլին կարող է աղջիկների համար թողնել Փիթին. «Դա ասես թմրանյութ լինի ու Ջոլին կախվածություն ունի դրանից», – ասել է Շիմիցուն:

 8  Քթի վիրահատություն է արել


Կենսագիր Ջեննի Պոլը հավատացնում է, որ երիտասարդ հասակում Ջոլին պլաստիկ վիրահատություն է իրականցրել: Սակայն ինչպես շատերը հավատացած են, դերասանուհին ոչ թե շուրթերն  է վիրահատել, այլ քիթը, ինչպես նաև լազերային կորեկցիայի ենթարկել աչքերը, իսկ նրա շուրթերն իրականում բնատուր են: Դրանում կարելի է հեշտությամբ համոզվել Ջոլլի փոքր տարիքի լուսանկարները դիտելով:

IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBank