Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
SOCIETYԻսրայելի կողմից մեր հարևան Իրանի տարածքին զանգվածային ռազմական հարվածներ հասցնելու հետ կապված վերջին իրադարձությունները և մեր տարածաշրջանում ծավալվող հարակից իրադարձությունները չեն կարող անհանգստություն և տագնապ չառաջացնել։
Իրավիճակը հասել է այն կետին, որը հանգեցնելու է անդառնալի հետևանքների Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առումով ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը։
Միևնույն ժամանակ, մենք չպետք է մոռանանք , որ ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի տարածքում ապրում են հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել այդ երկրներում բնակվող հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն իրենց պատմական հայրենիքի տարածք` Հայաստանի Հանրապետություն :
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և հայկական Սփյուռքի կառույցներին առավելագույն ջանքեր գործադրել Իրանում և Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և անհրաժեշտության դեպքում արագ տարհանման համար:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



