«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար
SOCIETYՇիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շարունակվում են քամու և պտտահողմի հետևանքների վերացման աշխատանքները։ Արթիկում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում ու հարակից գյուղերում էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնված է, Ախուրյանի մեկ հատվածում, համապատասխան տեխնիկայի մոտեցման անհնարինության պատճառով, էլեկտրամատակարարումը վերականգնված է մասամբ:
Լոռու մարզի էլեկտրամատակարարման խափանումներ արձանագրած Շիրակամուտի, Սպիտակի, Պառնու, Լեռմոնտովոյի շրջաններում բոլոր բաժանորդները ապահովված են էլեկտրամատակարարմամբ:
Ընթացքի մեջ են Ապարան քաղաքի և հարակից գյուղերի էլեկտրասնուցման ապահովմանն ուղղված աշխատանքները: ՀԷՑ-ի անձնակազմն անում է առավելագույնը՝ բաժանորդների էլեկտրամատակարումը հնարավոր կարճ ժամկետում վերականգնելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



