Իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է. Աբրահամյան
BLOGԱյն ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու ինչ պատկերացումներ առաջադրում է ՀՀ իշխանությունը ոչ միայն անհամադրելի են, այլ Հայաստանին անխուսափելի պարտության են տանում:
Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան ունեցած բանակից փողով ազատվելու (1 խորհրդանշական ամիս ծառայելու) նախագծի շրջանակներում պարզվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը համարում է, որ կարելի է 1 ամսում զրոյից մարտիկ պատրաստել ու նրան ռազմական մասնագիտություն ապահովել, ով հետագայում ունակ է լինելու ռազմական գործողությունների մասնակցել:
Մի պահ կրկին հիշեք, թե վերջին 4-5 տարիներին, աշխարհի տարբեր անկյուններում ինչպիսի տրամաբանության մարտեր են եղել, տեխնոլոգիական ինչպիսի լուծումներ են առաջադրվում, ինչպիսի բանակ է կառուցում Ադրբեջանը և ՀՀ ԳՇ պատկերացումները մեր բանակի պատրաստության վերաբերյալ:
Իհարկե, այստեղ կա այլ տարբերակ. ԳՇ-ն ենթարկվել է վերադասի հանձնարարությանը և տվել այնպիսի եզրակացություն, որը նախագծի ու Փաշինյանի սրտով է, սակայն սա էլ իրավիճակը չի փրկում:
Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



