«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին
CULTUREՀունիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգ։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները։
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու/Գվիդո Ագոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



