Կարճ ժամանակահատվածում նիհարել օգնող մթերքներ
LIFEShabat.am-ը գրում է.
Կանայք բոլոր եղանակներին պայքարում են ավելորդ քաշից ազատվելու համար: Ներկայացնում ենք մթերքներ, որնոց օգնությամբ շատ հեշտությամբ և կարճ ժամանակահատվածում կկորցնեք ավելորդ կիլոգրամներ:
- Չիր. սալոնաչիր, խնձորի չիր, թարմ սալոր, նարնջի չիր, կիտրոնի չիր, ծիրանի չիր և այլ մրգերից պատրաստված չրեր: Ինչպես նաև, չամիչ, ելակ, և այն մրգերը, որոնք հարուստ են մանրաթելերթվ:
- Հում բանջարեղեն. ոլոռ, մաղադանոս, սամիթ, գազար, կաղամբ, դդում, նեխուր, աղցաններ, ճակնդեղ, լոլիկ, վարունգ: Շնորհիվ պարունակած հարուստ մանրաթելերի` վերջիններս օգնում են ազատվել փորկապությունից և պայքարում են մարսողության խնդիրների դեմ, ինչն էլ հանգեցնում է քաշի կորստին:
- Ընկուզեղեն. նուշ, պնդուկ, ընկույզ, գետնանուշ, արևածաղկի սպիտակ սերմեր: Սակայն չի կարելի չարաշահել վերջիններիս օգտագործումը, քանի որ դրանք մեծ քանակությամբ կալորիա են պարունակում:
- Հացահատիկ. թեփ, սերմ, հնդկացորեն, եգիպտացորեն, վարսակի ալյուր:
Եթե այս հատուկ սննդակարգի մեջ ավելացնեք նաև կաթ, մածուն, եփած ձուկ, ցածր յուղայնություն պարունակող միս, ապա ձեր դիետան ամբողջությամբ հավասարակշռված կլինի:



