Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին անգամ փորձարկվել է ջրածնային ռումբ, իրականացվել է երիկամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հայաստան՝ Ավիացիայի օր, Ինդոնեզիա՝ Երեխաների օր, Իսլանդիա՝ Անկախության օր, Ղրղզստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր, Ռումինիա՝ Ազգային ավիացիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1879 – ծնվել է սփյուռքահայ պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը։

1929 – ծնվել է ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։

1935 - հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին։

1969– վախճանվել է գրող Գուրգեն Մահարին։

1971– ավտովթարից վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ։

2002- Երևանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, որի ընթացքում ստեղծվել է նաև համահայկական բարեգործական հիմնադրամը:

2006- Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Երևան-Բաթումի–Երևան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը:

2008-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին:

2015-Շիրակի մարզի 5 համայնքում կարկուտը վնասել է բերքի 50-60 տոկոսը։

ԱՇԽԱՐՀ

362 -սպանվել են քրիստոնյա տառապյալներ Մանուելը, Սավելը և Իսմայիլը։

1239 -ծնվել է Պլանտագենետների դինաստիայի Անգլիայի թագավոր Էդուարդ 1-ին Երկարաոտը։

1579– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջել Հյուսիսային Ամերիկայում՝ ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն հայտարարել անգլիական տարածք։

1659 -ծնվել է իտալացի նկարիչ Ֆաուստինո Բոկկին։ 1691 -ծնվել է իտալացի նկարիչ Ջովանի Պաոլո Պանինին։

1714 -ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ցեզար Ֆրանսուա Կասսինին։

1765 -հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը։

1789 -Ֆրանսիայում ներքին շերտերից և արիստոկրատիայից հավաքված Գլխավոր նահանգների երրորդ գումարման պատգամավորները իրենց հայտարարել են Ազգային ժողով։ Այն ցրելու հետևանքով տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Բաստիլի գրավումը։

1882 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։

1866–սկսվել է Ավստրո-Պրուսական պատերազմը, որը տևել է մոտ մեկ ամիս։

1885– ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը հասել է Նյու Յորք։

1898 -ԱՄՆ-ի Սենատը համաձայնություն է տվել Հավայան կղզիների անեքսիային։

1925 -Ժնևում ստորագրվել է պատերազմում թունավոր, խեղդող և այլ նման տիպի նյութերի օգտագործումը արգելող արձանագրություն։

1929 - «Գիրք, որի մասին չեն խոսում» գլխագրով «Լիտերատուրնայա գազետայում» լույս է տեսել Իլֆի և Պետրովի «12 աթոռ» գրքի մասին հոդված, որը չի նկատվել գրաքննադատների կողմից։

1939 -Ֆրանսիայում վերջին անգամ տեղի է ունեցել հրապարակային մահապատիժ գիլյոտինի միջոցով, մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Էժեն Վայդմանը։

1940– գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակել է մեծբրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ։

1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուլերը 45 րոպեի ընթացքում իրականացրել է երիկամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը։

1967 -Չինաստանում առաջին անգամ փորձարկել են ջրածնային ռումբ։

1976 –ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը։

1985 -հայտնվել է «Discovery» կաբելային հեռուստաալիքը։

1991- Հարավային Աֆրիկայում պաշտոնապես չեղարկվել է նորածիններին ըստ ռասայական պատկանելիության գրանցելու մասին օրենքը, որը փաստացի նշանակել է այդ երկրում ապպարտեիդի ռեժիմի չեղարկում։

2019-համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը։

2022–վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, սցենարիստ և ռեժիսոր ժան–Լուի Տրինտինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest