ԱՄՆ-ում վախճանվել Է քիմիայի բնագավառում նոբելյան դափնեկիր Իրվին Ռոուզը
SOCIETYԱՄՆ-ի Դիրֆիլդ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) 88 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի գիտնական Իրվին Ռոուզը, որը 2004 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել քիմիայի բնագավառում, տեղեկացնում Է Associated Press գործակալությունը:
Գիտնականի մահվան մասին հայտնել Է Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչ Ջանեթ Ուիլսոնը: Նրա խոսքով՝ հետազոտողը կյանքից հեռացել Է քնի մեջ:
Ռոուզը քիմիայի բագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել 2004 թվականին՝ պարգեւը բաժանելով Իսրայելից երկու գիտնականների՝ Ահարոն Ցիխանովերի եւ Աբրահամ Գերշկոյի հետ: Մրցանակը գիտնականներին շնորհվել Է 1980-ական թվականների սկզբին «բջջային ամենակարեւոր ցիկլային պրոցեսներից մեկի՝ սպիտակուցների կարգավորելի տրոհման» հայտնագործման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



