Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»
BLOGԻ պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով։ Վարչախմբի պարագլխի այսօրվա մի քանի իրարահաջորդ գրառումները հերթական անգամ ապացուցում են, որ նա փորձում է իրենով փոխարինել իրավապահ համակարգը՝ նախաքննական, դատախազական մարմինները, և դատարանները։ Իշխանությունն ուզուրպացրած անձը չի էլ թաքցնում այն փաստը, որ անձամբ ինքն է որոշումներ կայացնում իրավապահ համակարգի փոխարեն։ Սահմանադրական կարգը տապալված է, և Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի համար չափազանց վտանգավոր տարածաշրջանային իրավիճակում, երբ երկրի գլխին կախված են լրջագույն սպառնալիքներ։ Փաշինյանը միտումնավոր թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը՝ իր տերերի կողմից պարտադրվող կապիտուլյացիան անշրջելիորեն իրականացնելու համար։
Հետևաբար, նրա նախաձեռնած հակապետական կործանարար գործընթացներին ի պաշտոնե մասնակցություն բերած անձանց սպասվում է պատիժ` օրենքի ամենայն խստությամբ:
Իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներից պահանջում ենք գործել բացառապես օրենքի տառին համապատասխան և հրաժարվել վարչախմբի պարագլխի հանցավոր հրամաններն ու հրահանգները կատարելուց:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



