Եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժողովո՛ւրդ ջան, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, իսկ ես վստահ եմ, որ իսկապես քաղաքականությունից հասկացող մարդիկ հստակ գիտեն, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի ներքին գործերին։
Ռուսաստանը միշտ հարգել, հարգում և հարգելու է բոլոր անկախ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի սուվերենիտետը, և մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի խնդիրները լուծելու ենք բացառապես մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հետևաբար առանց այս կամ այն պետություններից նեղանալու կամ նրանց վրա մեղքը բարդելու փոխարեն, եկեք միասին այնպիսի քայլեր իրականացնենք, որ մեր պետության, մեր ժողովրդի համար անվտանգ, բարեկեցիկ և արդար ապագա կառուցենք, այլ ոչ՝ կործանենք ինքներս մեր գործողություններով մեր պետականությունը, մեր ժողովրդին դնենք անվտանգային լուրջ խնդիրների առջև, իսկ հետո փորձենք նորից մեղքը բարդել այլ պետությունների ու ժողովուրդների վրա։
Նորից եմ խնդրում. եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։
Խնդրում եմ Աստծուն, այդքան ուժ և միտք տա մեզ հայերիս։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



