«Միկա»-ն պայմանագիր է ստորագրել Միլոշ Կովաչեւիչի հետ
SPORTԵրեւանի «Միկա»-ն պայմանագիր է ստորագրել 24-ամյա սերբ պաշտպան Միլոշ Կովաչեւիչի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Կովաչեւիչը հանդես է եկել լիտվական «Սուդուվա» թիմում: Նա խաղացել է նաեւ սերբական «Մլադոստ», «Հայդուկ» եւ «Նվի Սադ» թիմերում, ինչպես նաեւ Չեռնոգորիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում:
«Միկա»-ում կրկին հանդես կգա պաշտպան Վարդան Մովսիսյանը, որը ընթացիկ առաջնության առաջին հատվածն անցկացրել է «Բանանց»-ում:
Ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Նարեկ Բալայանի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



