Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ. «Հետք»

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ 2025թ. հունիսի 17-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տաթև գյուղում, որի հետևանքով 34-ամյա աղջիկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ժամեր անց, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը: Նրանց հայրը պնդում է, որ դստերը վնասվածքներ է պատճառել  Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին գրում է «Հետքը»։

«Հետքի» տեղեկություններով՝ Գ. Մինասյանը ձերբակալվել է: Վերջինիս թիմակիցները պնդում են, որ կատարվածը քաղաքական դրդապատճառ ունի, և Գոռ Մինասյանն ամենևին կապ չունի կատարվածի հետ:

Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը երեկ՝ 2025թ. հունիսի 17-ին, գյուղում 3 անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է դստեր՝  Մարո Մարտիրոսյանի մեքենային, այնուհետև 2 այլ տղամարդու հետ բացել են դստեր մեքենայի դուռն ու ծեծել Մարոյին, ինչի հետևանքով վնասվածքներ կան դեմքի տարբեր հատվածներում, կոտրվել է նաև քիթը։

Մարո Մարտիրոսյանին տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, որտեղից էլ Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարուժան Մարտիրոսյանը պատմեց, որ Երևանի հիվանդանոցում են եղել, երբ Էրեբունի վարչական շրջանից բժշկական կենտրոն տեղափոխել են նաև որդուն՝ Կարո Մարտիրոսյանին։ Դեմքն այնքան վնասված է եղել, որ սկզբում չի ճանաչել որդուն։

Վարուժան Մարտիրոսյանի պատմելով՝ Էրեբունի վարչական շրջանում մուրճով կոտրել են տղայի ոտքը և դաժան ծեծի ենթարկել։ Վ. Մարտիրոսյանը զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։

Հարցին, թե ինչն է եղել դստեր ու որդու նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի պատճառը, Վարուժան Մարտիրոսյանը դժվարացավ հստակ պատասխանել: Ասաց, որ 2018թ. մարտ ամսին իր սեփական կառուցապատված տարածքի մի մասը գաղտնի սեփականացրել են, ինչի մասին իմացել է մոտ մեկ տարի անց։ Դիմել է իրավապահ մարմիններին, դատարան, ինչից էլ վարչական ղեկավարի հետ լարվածությունը խորացել է։

Մասնավորապես՝ Վարուժան Մարտիրոսյանը 2022թ. մայիսին Գ. Մինասյանի դեմ հայց է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Տաթևի վանքի հարակից տարածքի թիվ 4 օբյեկտ հասցեում գտնվող 0,4135 հա մակերեսով հողամասից 910 քմ մակերեսով ապօրինի տիրապետվող հողատարածքը վերադարձնելու պահանջով։ Գործի դատաքննությունը դեռ շարունակվում է։

Վարուժան Մարտիրոսյանն ասաց, որ ինքն իշխանական հայացքներ ունի, իսկ վեճի մյուս կողմում հայտնվածները՝ ընդդիմադիր, ինչն էլ սրում է իրավիճակը:

Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ հաղորդման առթիվ 2025թ. հունիսի 17-ին  Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (գույքը ոչնչացնել կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու) և 207-րդ հոդվածի 1-ին մասի (մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2 անձ տուժող է ճանաչվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Բացի այդ, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ 2025թ.  հունիսի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով  (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և  167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի միջոցով մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թե՛ Սյունիքում, թե՛ Երևանում նախաձեռնված քրեական վարույթներով մեկական անձ է ձերբակալվել։ «Հետքի» տեղեկություններով՝ նրանցից մեկը Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է, ինչի պատճառով նրանից չկարողացանք պարզաբանումներ ստանալ։

Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեպքն ուռճացված է հանրությանը ներկայացվել, կատարվածի հետ Գոռ Մինասյանը որևէ կապ չունի: Նրա անունը շահարկվում է քաղաքական և անձնական այլ նպատակներով:

Մարի Թևոսյանի խոսքերով՝ այս վիճակին հասել են իրավապահ մարմինների բացթողումների պատճառով:

Տաթև համայնքի աշխատակազմի քարտուղարը նշեց, որ 2021թ. Վարուժան Մարտիրոսյանը եղել է Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ: Սակայն, պաշտոնավարել է 6 ամիս: Նույն տարվա հոկտեմբերին Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում Վ. Մարտիրոսյանը լքել է այդ պաշտոնը, ինչից հետո էլ ավելի են սրվել Գոռ Մինասյանի ու Վարուժան Մարտիրոսյանի հարաբերությունները՝ վերջինիս կողմից հրահրվել են վեճեր, կոնֆլիկտներ:

Մարի Թևոսյանը պատմեց, որ 2023թ. հոկտեմբերի 10-ի կեսգիշերին հայհոյանքներով նամակ է ստացել: Եղել է նաև անձնական բնույթի խոսակցություններով մոնտաժված ձայնային հաղորդագրություն՝ իր և Գ. Մինասյանի մասնակցությամբ:

Մ. Թևոսյանի փոխանցմամբ՝ նույն նամակները փոխանցվել են և՛ իր հարազատներին, և՛ Գոռի ընկերներին ու հարազատներին: Դրանից հետո Մ. Թևոսյանը եկել է Երևան և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, քանի որ թերհավատորեն է  մոտեցել տարածքային իրավապահ մարմինների գործողություններին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, գործն ուղարկվել է Սյունիքի մարզ, որը մինչ օրս քննվում է: Այդ ընթացքում, ըստ Մ. Թևոսյանի, այդ նամակները դարձյալ տարածվել են: Տաթևի աշխատակազմի քարտուղարի փոխանցմամբ՝ հաղորդում տալու ժամանակ իրավապահներին, որպես կասկածյալ, հայտնել է նաև Մարտիրոսյանների անունը:

2 օր առաջ Մարի Թևոսյանին Տաթև գյուղից մի կին պատմել է, որ այդ ամենը կազմակերպվել է Վարուժան Մարտիրոսյանի զավակների կողմից:

Այդ լուրը իմանալուց հետո, Մ. Թևոսյանը  տեղեկատվությունը փոխանցած անձի հետ շտապել է Գորիս՝ քննիչին իմացածը հայտնելու: Թևոսյանի փոխանցմամբ՝ ճանապարհին տեսել է, որ Վարուժան Մարտիրոսյանի դուստրն իրենց ավտոմեքենայի հետևից է գալիս: Մտածելով, որ վերջինս ցանկանում է արգելք հանդիսանալ քննիչի մոտ գնալու համար, Մարի Թևոսյանը, ճանապարհին տեսնելով Գոռ Մինասյանի ընկերոջը, հայտնել է, որ Վ. Մարտիրոսյանի դուստրն իրենց հետևում է:

«Գոռ Մինասյանի ընկերը կասեցրել է Մարո Մարտիրոսյանի ընթացքը՝ ավտոմեքենայով հարվածել են իրար, հետո  վիճաբանություն է առաջացել, իրար քաշքշել են: Այդ տարածքում Գոռը չի եղել, և անհասկանալի է, թե ինչու են Գոռի անունը տալիս»,- ասում է Տաթև համայնքի աշխատակազմի քարտուղարը:

Ինչ վերաբերում է Կարո Մարտիրոսյանին ծեծելուն, ապա Մարի Թևոսյանը չցանկացավ մեկնաբանել, քանի որ դեպքը տեղի է ունեցել Երևանում, իսկ Գոռը  գյուղում է եղել: Նշեց նաև, որ Մարո Մարտիրոսյանին ցուցված չի եղել Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելը, այդպես են արել, որ հնչեղություն հաղորդեն կատարվածին:

Մարի Թևոսյանն ասաց, որ այսօր հարցաքննվել է և այս ամենը պատմել է նաև քննիչին:

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution