Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Խոշոր հրդեհ Նորքի անտառներում, հանրահավաք ընդդեմ հոսանքի թանկացման. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Քուվեյթ՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Ստրուկների ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Աշխատանքի օր, Ալժիր՝ Հեղափոխության օր, Մերձդնեստրյան Հանրապետություն՝ Բենդերյան ողբերգության զոհերի հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1920– Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին:

1936-վախճանվել է ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանը:

1996 – վախճանվել է պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ստեղծողներից մեկը՝ հայազգի ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանը:

2001-վախճանվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը:

2005- ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:

2005- կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ, որտեղ ամենաշատ ձայներ է ստացել Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2006-Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ տասը հեկտար տարածք:

2007- կայացել են ԼՂՀ նախագահի ընտրություններ, որտեղ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

2008- Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել Հանրապետության հրապարակում:

2014-«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ժամանակ 7 քաղաքացի բերման է ենթարկվել («Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում էր, որ վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքները և չեղյալ համարվեն մինչ այդ սահմանված տուգանքները)։

2015-Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքն ընդդեմ հոսանքի թանկացման։

2018- Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը:

ԱՇԽԱՐՀ

240 մ.թ.ա.-հույն գիտնական Էրատոսֆեն Կիրենացին առաջին անգամ հաշվարկել է երկրագնդի պարագիծը:

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել են Նիկեա քաղաքը:

1623– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը:

1762-Ռուսական Կայսրությունը խաղաղության պայմանագիր է կնքել Պրուսիայի հետ:

1770-Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ժառանգական ազնվականությունը:

1776-Կիրխհեյմի ճակատամարտում ավստրիացիները ջախջախել են ֆրանսիացիներին:

1809-Բորգորի Սեյմը հաստատել է Ֆինլանդիայի կազմավորումը և նրա մտնելը Ռուսական Կայսրության կազմ ինքնավարության տեսքով:

1807– Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է թուրքական բանակին:

1829-Ռոբերտ Պիլը հիմնադրել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը:

1846– ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել բեյսբոլի առաջին խաղը:

1862-ստրկատիրությունը արգելվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

1920-ԽՍՀՄ Սովնարկոմը ստեղծել է Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով անգրագիտության վերացման համար:

1945-ծնվել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչը, որը Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության:

1961-հայտարարվել է Քուվեյթի անկախությունը:

1991-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից:

1992-Մոլդովայի կանոնավոր բանակի՝ Բանդերի քաղաքի վրա գործողություններով սկսվել է Մերձդնեստրյան հակամարտությունը:

2006– թողարկվել է «Rome: Total War: Alexander» համակարգչային խաղը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution