Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Ուզում եմ վաճառել Wildberries-ում. ինչի՞ց սկսել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ի՞նչ պետք է իմանալ սկսելուց առաջ՝ հիմնական պատկերացումներ և գործնական խորհուրդներ

Էլեկտրոնային առևտրի զարգացումը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ առաջարկելով նոր գործիքներ թե՛ սպառողների, թե՛ բիզնեսների համար։ Այս միտումը նկատելի է նաև Հայաստանում, որտեղ փոքր և միջին ձեռնարկատերերը սկսում են օգտագործել միջազգային հարթակները՝ ընդլայնելու իրենց վաճառքների աշխարհագրությունը։

Գլոբալ միտումներից դեպի տեղական զարգացում

2024 թվականին համաշխարհային էլեկտրոնային առևտրի ծավալը գերազանցել է 6 տրիլիոն դոլարը։ Աշխարհի սպառողների շուրջ 60%-ը նախընտրում է գնումներ կատարել մարկետփլեյսերի միջոցով՝ հաշվի առնելով հարմարությունը, առաքման արագությունը և ապրանքների լայն տեսականին։

Հայաստանում էլեկտրոնային առևտուրը ևս գտնվում է ակտիվ աճի փուլում։ Տարբեր հարթակներ տալիս են տեղական բիզնեսներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն՝ նվազեցնելով մուտքի խոչընդոտները և հեշտացնելով գործընթացները։

Ներկայությունը մարկետփլեյսերում՝ նոր մոտեցումների և պահանջների անհրաժեշտություն

Միջազգային էլեկտրոնային հարթակներում գործունեություն ծավալելը պարզապես տեխնիկական գրանցում չէ։ Դա պահանջում է մտածողության փոփոխություն՝ ներառյալ շուկայի վերլուծություն, ապրանքային ռազմավարության մշակում, հաճախորդների սպասարկման զարգացում և հարմարվողականություն փոփոխվող թվային միջավայրին։

Հայ վաճառողի դիմանկար՝ ըստ ուսումնասիրության

Հայաստանից Wildberries-ում գրանցված վաճառողների վարքագծային և կառուցվածքային հատկանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․

  • Մեծ մասը միկրոբիզնեսներ են՝ մինչև 5 աշխատակցով։
  • Տարիքային հիմնական խմբը՝ 26–35 տարեկան, որոնցից 54%-ը՝ տղամարդիկ։
  • Վաճառքի հիմնական շուկան՝ Հայաստանը (72%), երկրորդը՝ Ռուսաստանը (23%)։
  • Տրամադրվող ապրանքների հիմնական կատեգորիաներն են՝ տնային իրեր (22%), մանկական ապրանքներ (19%), կոսմետիկա և օծանելիք (18%), էլեկտրոնիկա (13%)։
  • Տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներն են՝ պաշտոնական հարթակը (46%) և մասնավոր Telegram խմբերը (40%)։
  • Ամենապահանջված թեմաներն են՝ մարքեթինգ (64%), լոգիստիկա (57%), հարկային համակարգ (55%)։

Այս տվյալները ցույց են տալիս, որ վաճառողների մեծ մասը դեռ զարգացման փուլում է՝ փորձելով միաժամանակ յուրացնել և կիրառել թվային առևտրի գործիքները։

Ինչից սկսել մարկետփլեյսում վաճառքը

  • Տվյալների վրա հիմնված որոշումներ.
    Ապրանք ընտրելիս կարևոր է գնահատել պահանջարկն ու մրցակցությունը՝ հիմնվելով ոչ թե ինտուիցիայի, այլ փաստացի վերլուծության վրա։
  • Օգտվել ուսուցողական հնարավորություններից.
    Հարթակները հաճախ տրամադրում են ուսուցողական նյութեր, որոնք օգնում են կողմնորոշվել վաճառքի գործընթացում։
  • Հաճախորդների հետ փոխհարաբերությունների զարգացում.
    Արձագանքների և հարցերի հետ աշխատելը, վստահության ստեղծումը դրական ազդեցություն են ունենում վարկանիշի վրա։
  • Տեսանելիության ապահովում մարքեթինգային գործիքներով.
    Բարձր որակի լուսանկարներ, գրագետ վերնագրեր և մասնակցություն ակցիաներին՝ այս ամենը նպաստում է վաճառքի աճին։
  • Մտածել ոչ միայն մեկնարկի, այլ նաև հաջորդ փուլերի մասին.
    Կարևոր է նախապես մշակել ճկուն գնային քաղաքականություն, վերադարձի հստակ կանոններ և այլընտրանքային պլաններ՝ պահանջարկի փոփոխության դեպքում։

Եզրակացություն

Վաճառքի թվային հարթակում մեկնարկը պահանջում է պատրաստվածություն, վերլուծական մտածողություն և շարունակական ուսուցում։ Սա պարզապես նոր բիզնես հնարավորություն չէ, այլ նոր իրականություն, որտեղ հաջողությունը կախված է համակարգված աշխատանքից, տվյալների արդյունավետ կիրառությունից և փոփոխություններին պատրաստ լինելուց։

Այս համատեքստում Wildberries-ի առաջարկած գործիքները՝ սկսած ուսուցողական ծրագրերից մինչև վերլուծական մոդուլներ ու լոգիստիկ աջակցություն, կարող են հանդիսանալ վստահելի հենարան ձեռնարկատերերի համար՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մակարդակում։ Եվ հենց այս նախաձեռնության շրջանակում Wildberries-ը շուտով Հայաստանում կբացի PRO WB ձեռներեցության զարգացման և աջակցության կենտրոնը, որը կդառնա կարևոր ռեսուրս բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնարկել կամ ընդլայնել իրենց բիզնեսը՝ օգտագործելով մարկետփլեյսի հնարավորությունները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution