Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին
INTERNATIONAL NEWSԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո երկրորդ անգամ է ելույթով դիմել ժողովրդին՝ ասելով, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու իր խոստումը կատարված է։
«Դուք հիշում եք, որ գործողության հենց սկզբից ես ձեզ խոստացել էի, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն այս կամ այն կերպ: Այս խոստումը կատարվել է:
Որոշ ժամանակ առաջ, իմ և նախագահ (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ - խմբ.) Թրամփի միջև լիակատար համակարգմամբ և Իսրայելի պաշտպանության բանակի ու ամերիկյան բանակի միջև լիակատար օպերատիվ համակարգմամբ, ԱՄՆ-ն գրոհեց իրանական երեք միջուկային օբյեկտները»,- տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն նշել է, որ Իրանի միջուկային ծրագրերը սպառնում էին հրեական պետության գոյությանը և վտանգում ամբողջ աշխարհը։
«Գործողության ավարտից անմիջապես հետո նախագահ Թրամփը զանգահարեց ինձ։ Դա շատ ջերմ, շատ հուզիչ զրույց էր ...
Նախագահ Թրամփն ազատ աշխարհի ուժեղ առաջնորդ է։ Նա Իսրայելի մեծ բարեկամն է, մի ընկեր, որի նմանը չկա»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին:
Համապատասխան գրառումը ԱՄՆ նախագահը կատարել էր Truth Social սոցցանցի իր էջում:
«Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- գրել էր նա:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



