Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյոր»-ին
SPORTՀայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են Անթալիայում ուսումնամարզական հավաքն անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ին:
Այս մասին հաղորդում է ղազախական Sports.kz կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արթուր Եդիգարյանը 2 տարվա պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ: Արթուր Եդիգարյանը, 2013-14 մրցաշրջանում հանդես է եկել Ալմա Աթայի «Կայրաթում»:
Հովսեփյանի վերջին թիմը Դնեպրոձերժինսկի «Ստալն» էր, որի հետ անցած ամիս ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը:
Նշենք նաեւ, որ «Շախտյոր»-ում այս պահին ուժերն է փորձում նաեւ Ռոբերտ Արզումանյանը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



