Ակնհայտորեն ծանր օրեր են բոլորիս սպասվում, բայց պայքարը Հայաստանի ապագայի համար շարունակվում է. Չալաբյան
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շարունակվող եվրոպական շրջագայության շրջանակում երեկ մենք Փարիզում հանդիպեցինք հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական հանձնախմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Մանդոնի և ֆրանսահայ հանրային գործիչ Ժիրայր Քերքերյանի հետ:
Էմանուել Մանդոնը ներկայումս կառավարող խորհրդարանական կոալիցիայի անդամ է, բազմիցս է եղել Հայաստանում և Արցախում, հրաշալի տիրապետում է մեր տարածաշրջանի իրավիճակին: Իր հետ մենք քննարկեցինք հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի կողմից բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը, ներկա վարչախմբի կողմից վարվող վտանգավոր պրո-թուրքական ուղեգիծը և դրա հնարավոր աղետալի հետևանքները: Պարոն Մանդոնը խիստ մտահոգված էր վերջին զարգացումներով, համարում էր, որ Հայաստանը կարող է իր քաղաքականությամբ մեկուսացնել իրեն և անպաշտպան մնալ արտաքին ճնշումների առաջ:
Առավոտյան, երբ սկսեցի գրել այս կարճ հաշվետվությունը, պարզ դարձավ, որ Հայաստանի պրո-թուրքական վարչախումբը նոր գրոհ է սկսել ընդդիմության վրա, ողջ երկրով մեկ ձերբակալություններ են սկսել: Ակնհայտորեն ծանր օրեր են բոլորիս սպասվում, բայց պայքարը Հայաստանի ապագայի համար շարունակվում է, և անցած շաբաթվա ընթացքում եվրոպական մայրաքաղաքներում մեր կատարած ծավալուն աշխատանքը ևս իր արժեքավոր դերն այստեղ կունենա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



