Կերկեզը տեղափոխվել է «Լիվերպուլ». պաշտոնական
SPORTՀունգարացի պաշտպան Միլոշ Կերկեզը «Բորնմութից» տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Ձախ պաշտպանն անցել է բժշկական զննում և երկարաժամկետ պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի չեմպիոնների հետ AXA մարզման կենտրոնում», - նշված է ակումբի հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմել է 46.8 միլիոն եվրո։
2024/2025 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 21-ամյա Միլոշ Կերկեզը մասնակցել է 38 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Նա նաև երեք խաղ է անցկացրել Անգլիայի Գավաթում՝ առանց արդյունավետ գործողությունների։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



