Հաքերները կոտրել են Թուրքիայում տեղակայված գերմանական Patriot-ների համակարգը
INTERNATIONAL NEWSՀաքերները կոտրել են Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակայված գերմանական Patriot հակահրթիռային համակարգերի գործունեության ծրագրերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Behorden Spiegel հանդեսը' նշելով, որ Թուրքիայի Մարաշի նահանգում տեղակայված գերմանական բանակին պատկանող Patriot զենիթահրթիռային համակարգը չի պատասխանում հրամաններին:
Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում այդ լուրը:
2012 թվականին Անկարան խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին իրեն հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր հատկացնելու մասին, որպեսզի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար այն տեղակայի Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին: Դրանից հետո Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդերլանդները Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին երկուական հակահրթիռային համակարգեր են տեղակայել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



