Չնայած Միքայել Սրբազանի պատրաստակամությանը՝ քաղաքացիները նրան թույլ չտվեցին գնալ ՔԿ
POLITICSՔիչ առաջ Միքայել Սրբազանը և փաստաբանների խումբը դուրս եկան Մայր Աթոռից, որպեսզի շարժվեն դեպի Քննչական կոմիտե։ Եկեղեցու դիմաց հավաքված քաղաքացիները, ովքեր այնտեղ էին հոգևորականներին աջակցելու համար, նրան դիմավորեցին ծափահարություններով։
Չնայած նրան, որ Միքայել Սրբազանը պատրաստ էր հետևել իրավապահնների հորդորներին և ներկայանալ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական գործողություններին մասնակցելու, սակայն քաղաքացիները թույլ չտվեցին, որպեսզի Միքայել Սրբազանը հանձնվի և նստի մեքենա։
Միքայել Սրբազանը կրկին վերադարձավ Մայր Աթոռի շենք։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 27-ին, իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Մայր Աթոռում և Շիրակի թեմի առաջնորդարանում։ Ավելի ուշ, ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Միքայել Սրբազանին ներկայանալ իրենց։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ որոշվել էր, որ այսօր Քահանայաց ժողով պետք է տեղի ունենա Մայր Աթոռում, և երբ ասօր ԱԱԾ–ականները եկել են, որ ձերբակալեն Միքայել Սրբազանին, իրենց առաջարկվել է չխոչընդոտել ժողովի աշխատանքը, որից հետո նա կներկայանա Քննչական կոմիտե։
1
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
2
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
3
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
4
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
5
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding



