«Երեկ քրոջս նշանադրությունն էր և իմ սիրտը լի է երջանկությամբ». Նազիկ Ավդալյան
LIFEԾանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի քույրը նշանադրվել է: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Երեկ քրոջս նշանադրությունն էր և իմ սիրտը լի է երջանկությամբ, քանի որ երջանիկ է իմ քույրը՝ իմ թևն ու թիկունքը, իմ կյանքի լույսը։ Լուսս, Արսենս, դուք գտել եք միմյանց. պահեք իրար սիրով, քնքշությամբ, հարգանքով ու հավատարմությամբ։ Դուք ոչ միայն բռնել եք միմյանց ձեռքերը, այլ նաև ձեր կյանքն եք վստահել միմյանց։ Պահեք այդ վստահությունը ամուր, քանզի հենց դա է հարաբերությունների ամենախորը ու անկյունաքարային արժեքը։ Թող օրհնված լինի ձեր ընտրությունը սիրելիներս»,- լուսանկարներին կից գրել է Նազիկ Ավդալյանը:


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



