Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջուկային զենքը ժամանակակից աշխարհում շարունակում է մնալ ուժի և ռազմաքաղաքական ազդեցության առավելագույն արտահայտման գործիքներից մեկը, որը ձևավորել է ինչպես քսաներորդ դարի կեսերի աշխարհակարգը, այնպես էլ մինչև այսօր թելադրում է միջազգային հարաբերությունների ռազմավարական բալանսը։ Այսօր էլ, չնայած միջուկային զենքի զանգվածային ոչնչացման սպառնալիքին, այն դիտարկվում է որպես ուժի հավասարակշռման հիմնական երաշխիք մեծ տերությունների միջև, հատկապես այն պարագայում, երբ ուժերի դասավորությունը փոխվում է ոչ այնքան դիվանագիտական, որքան տեխնոլոգիական և ռազմաքաղաքական հաշվարկներով։

Ըստ էության, միջուկային զենքը դարձել է ոչ միայն ռազմավարական սպառազինության բաղադրիչ, այլև արտաքին քաղաքականության կարևոր բաղադրամաս, որտեղ զենքի առկայությունը ենթադրում է կոշտ ազդեցության հնարավորություն առանց դրա փաստացի կիրառման։ Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհում ձևավորվեց մի բարդ ու հակասական իրավիճակ, երբ մի կողմից՝ միջուկային զինաթափման մասին համաձայնագրեր կնքվեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, իսկ մյուս կողմից՝ նոր երկրներ սկսեցին միջուկային ծրագրեր զարգացնել։ Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը տարբեր փուլերում ձգտել կամ ձգտում են միջուկային զենքի միջոցով հատուկ դերակատարություն ստանձնել միջազգային հարաբերություններում։ Սա հանգեցրել է նրան, որ աշխարհն ապրում է ոչ թե միջուկային զինաթափման դարաշրջանում, այլ միջուկային տարածման և վերահսկման խնդիրների հետ կապված մի նոր փուլում։ Այս համատեքստում նկատելի են մի շարք տագնապալի միտումներ։ Առաջինը միջուկային սպառազինության վերակենտրոնացումն է։ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Պակիստանը սրընթաց կերպով արդիականացնում են իրենց միջուկային զինանոցները՝ ներդնելով նոր սերնդի հրթիռներ, գերձայնային միջուկային հարթակներ և արհեստական բանականությամբ կառավարվող հարվածային համակարգեր։ Հատկապես Չինաստանը մեծ արագությամբ համալրում է իր միջուկային զինանոցը՝ նպատակ ունենալով գործող մարտագլխիկների քանակությունը 2030 թվականին հասցնել 1000-ի։ Երկրորդ ուղղությունը միջուկային սպառազինությունը երկրի սահմաններից դուրս՝ դեպի տիեզերք դուրս բերելու ծրագրերի շուրջ է, ինչը շատերը համարում են ապագա հակամարտությունների նոր դաշտ։

Այս պահին ԱՄՆ-ն և Չինաստանը ակտիվորեն աշխատում են տիեզերքում զինված ներկայություն ապահովելու ուղղությամբ, ինչը կարող է ապագայում միջուկային ուժերի բալանսը լրիվ փոխել, հատկապես եթե այդ զինատեսակները վերահսկվում են ոչ միայն մարդու, այլ նաև արհեստական բանականության միջոցով։

Մյուս կարևոր միտումն այս ոլորտում վերաբերում է Միջազգային անվտանգության ինստիտուտների թուլացմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն, ըստ կանոնադրության, պատասխանատու է համաշխարհային խաղաղության պահպանման համար, վերջին տարիներին գործնականում պարալիզացվել է։ Միջուկային հարցերում ՄԱԳԱՏԵ-ի դերը հաճախ սահմանափակվում է զեկույցներով և դիվանագիտական հայտարարություններով, որոնք հազվադեպ են վերածվում գործնական արդյունքի։ Ի մասնավորի՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ զարգացումները վկայում են, որ անգամ միջազգային համաձայնագրերը կարող են չեղարկվել միակողմանի որոշումներով։ Օրինակ՝ ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալը դրական արդյունք չտվեց ոչ տարածաշրջանային կայունության, ոչ էլ միջուկային զսպման առումով։ Եվ չնայած ամերիկյան ուժերը ռմբակոծեցին իրանական միջուկային և ուրանի հարստացման կենտրոնները, բայց դա չի նշանակում, որ հետագայում միջուկային ծրագիրը չի կարող վերակենդանանալ։ Մյուս կողմից էլ՝ Հյուսիսային Կորեան, անտեսելով բոլոր սահմանափակումներն ու պատժամիջոցները, շարունակեց իր միջուկային ծրագրի զարգացումը՝ նպատակ ունենալով հասնել փոխադարձ ոչնչացման իրական կարողության՝ ԱՄՆ-ի կամ հարավկորեական բանակի դեմ։

Սա խոսում է միջազգային անվտանգության այն ճեղքվածքների մասին, որոնք թույլ են տալիս որոշ պետությունների ռազմականացնել իրենց հզորությունը՝ անտեսելով գլոբալ կանոնները։

Միջուկային զենքի նշանակության մյուս կարևորագույն կողմը նաև այն է, որ այն փոխել է ոչ միայն պատերազմի վարումը, այլ նաև խաղաղության սահմանափակումները։ Եթե Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը պահպանում էին «փոխադարձ երաշխավորված ոչնչացման» դոկտրինը, այսօր դա վերափոխվել է «մասնակի հարվածների» և «թիրախային ճշգրիտ պատերազմի» հասկացություններով։

Արհեստական բանականության զարգացմամբ պայմանավորված՝ միջուկային հարվածներ հասցնելու հնարավորությունը մի կողմից՝ նոր տեխնոլոգիական հագեցվածության է հասել, իսկ մյուս կողմից՝ դարձել առավել քան ռիսկային, քանի որ որոշումների կայացումը կարող է դրվել համակարգչային ալգորիթմների վրա՝ մարդկային վերահսկողության նվազման պայմաններում։ Սա առաջ է բերում վտանգավոր սցենարներ, որոնցում միջուկային պատերազմը կարող է սկսվել սխալ ազդանշանի, համակարգչային խոտանի կամ կիբերհարձակման հետևանքով։ Այսօր միջուկային զենք ունեցող երկրների միջև հակամարտության հավանականությունը թեև մնում է ցածր, սակայն նոր պայմաններ են ստեղծվում նոր միջուկային մրցավազքի համար։ Եվ այս տեսանկյունից տարբեր տարածաշրջաններում՝ նույնիսկ միջուկային զենքից զուրկ, հակամարտությունների ընդլայնումը կարող է իր մեջ ներառել նաև միջուկային զենքի տիրապետող երկրների՝ մեծացնելով միջուկային պատերազմի հավանականությունը։ Ամենավտանգավոր հակամարտությունն այս պահին շարունակում է մնալ Ուկրաինայում ընթացող պատերազմը, քանի որ այն կարող է վերաճել ՆԱՏՕ-Ռուսաստան բախման, որում ներգրավված կլինեն նաև երկու խոշոր միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

Ապագա աշխարհակարգի ձևավորման գործում մեծ դերակատարություն է ունենալու այն հանգամանքը, թե ինչպիսին կլինի միջուկային զենքի նկատմամբ մոտեցումը։ Եթե չձևավորվեն նոր, ճկուն, հավասարակշռված ու համընդհանուր հսկողությամբ մեխանիզմներ, ապա քաոսային իրավիճակը միջուկային սպառազինությունների ոլորտում կարող է մարդկության համար անդառնալի կորուստների ու վնասների պատճառ դառնալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield