Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակ. Փետրվարի 6

LIFE

Խոյ

Մինչև կսկսեք գործել, նայեք ձեր շուրջը, համոզվեք, որ ձեր գործողությունները ոչ մեկին վնաս չեն պատճառի: Բանն այն է, որ ցանկացած նման քայլ կարող է, որ դուք (պատահաբա՞և, թե՞ ոչ) կկատարեք մարդկանց նկատմամբ նույնությամբ կվերադարձվի ձեզ: Կարևոր է արտահայտությունների մեջ լինել զուսպ, որովհետև ձեզ համար կարևոր մարդուն վիրավորելն այսօր շատ ավելի դյուրին է, քան երբևէ: Վատ օր չէ աշխատանքի համար, հատկապես ստեղծագործական և ձեզ համար հետաքրքիր աշխատանքի: Կարելի է սկսել նոր բիզնես ծրագրեր, այդ թվում այնպիսիք, որոնք պահանջում են զգալի նյութական ներդրումներ:

Ցուլ

Ամեն ինչ ընթանում է ոչ վատ, սակայն հնարամտություն և համառություն ցուցաբերելու դեպքում կարող եք հասնել մեծ հաջողությունների: Հին ընկերները կլինեն ձեր կողքին, որպեսզի լավ խորհուրդներ տան կամ օգնության հասնեն, ինչի կարիքը կարող եք զգալ կեսօրին: Հնարավոր է առաջընթաց` գործնական բանակցություններում, որոնք ընթանում են արդեն մեկ շաբաթից ավելի: Ստիպված կլինեք չարչարվել, որպեսզի անձնական հարաբերություններում հասնեեք ներդաշնակության: Ճիշտն ասած` ոչ բոլոր Ցլերն են այդ հարցերում զերծ թերություններից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնեք մեծացող երեխաների հետ հարաբերություններին: Այս ոլորտում դուք տառացիորեն քայլում եք ականապատ դաշտով, և ձեր յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել:

Երկվորյակ

Հաջող օր է, տեղի կունենան իրադարձություններ, որոնք ամենայն հավանականությամբ ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Վստահեք աստղերին, այսօր նրանք ձեր կողմից են: Կարելի է նոր գործեր սկսել, այդ թվում` կարևոր և ծանր, լուծել կազմակերպչական խնդիրներ: Տեղին կլինի առաջնորդի որակներ դրսևորելը: Երկվորյակ-ղեկավարներին կհաջողվի համախոհների թիմ ստեղծել: Մոտ մարդկանց հետ դուք առանց դժվարության եք լեզու գտնում: Այս օրը ձեզ վեճեր և տարաձայնություններ չի բերի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի ռոմանտիկ հանդիպումներ:

Խեցգետին

Մի անհանգստացեք դատարկ բաներից, այսօր ձեզ սպառնում են միայն աննշան խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կլուծեք: Օրը նպաստավոր է տեղափոխության կամ աշխատանքը փոխելու, ինչպես նաև ձեզ որևէ նոր դերում փորձելու համար: Իմիջի փոփոխման հետ կապված փորձերը կլինեն հաջող: Կենսասիրության պոտենցիալը բարձր է, դուք լի եք էներգիայով և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հոգնածություն չեք զգում: Օրը նպաստավոր է պարբերական մարզումներ սկսելու, առողջ ապրելակերպի անցնելու համար` դուք հեշտությամբ կհարմարվեք նոր ռեժիմին:

Առյուծ

Օրվա առաջին կեսը զերծ չի լինի դժվարություններից, ինչն աստղակերպի այս նշանի ներկայացուցիչների պարագայում կապված է լուրջ էմոցիոնալ ցնցումների հետ: Վտանգ կա, որ կվիճեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կեսօրը նպաստավոր չէ գործնական բանակցությունների համար: Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը մեծանում է, խնդիրները լուծվում են, ամեն ինչ գնում է դեպի լավը: Երեկոն խոստանում է լինել հրաշալի հատկապես նրանց համար, ովքեր այն կանցկացնեն ռոմանտիկ հանդիպումներում կամ ուղղակի սիրելի մարդու հետ:

Կույս

Հնարավոր են անհաջողություններ և լուրջ խնդիրներ` առաջին հերթին ձեր անձնական հարաբերություններում: Դուք դժկամությամբ եք ընդունում ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, ականջի ետև եք գցում, բայց` իզուր: Դրանցից կարելի է դրական ինչ-որ բան վերցնել: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործարքներ կնքելու համար օրը նպաստավոր չէ: Մտերիմների հետ ոչ միշտ է հաջողվում լեզու գտնել, ձեր ծրագրերը նրանք չեն ողջունում, չեն հասկանում ստեղծված իրավիճակի հետ կապված ձեր հայացքները: Բայց ամենասուր անկյուններն, այնուամենայնիվ, կհաջողվի հարթել:

Կշեռք

Նպաստավոր օր է աշխատելու համար: Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին: Պակաս հաջող չեն դասավորվի ձեր գործերը անձնական կյանքում, այդ օրվա իրադարձությունները միայն ուրախացնում են: Դուք լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք չի կարողանում հարաբերվել, աջակցում եք վիրավորված և զգացմունքային մարդկանց, հույս եք տալիս հուսահատվածներին:

Կարիճ

Թեև աշխատավայրում իրավիճակը իդեալական չէ, դուք ինքնատիրապետումը չեք կորցնում և ստեղծված դժվարությունները հաղթահարում եք ոչ վատ: Գործընկերների հետ վեճերը ձեզ այնքան էլ չեն դառնացնում, որովհետև ձեզ հաջողվում է համոզիչ կերպով ապացուցել, որ դուք ճիշտ եք, ինչպես նաև լավ տպավորթյուն թողնել այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար անկարևոր չէ: Բայցևայնպես ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ընտանիքում, մտերիմները ոչ միշտ են բավարարված ձեր արարքներով, բայց դուք անգամ փոքրիկ կասկած չունեք, որ ձեզ սիրում ու սիրով են ընդունում: Հիշեք, որ երեխաներն այսօր ավելի են զգում ձեր ուշադրության կարիքը քան սովորաբար:

Աղեղնավոր

Թեև այսօր բարդ խնդիրների լուծման առջև կկանգնեք, այնուամենայնիվ կհաղթահարեք դրանք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունը, այլև այն փորձն ու գիտելիքները , որ կուտակել եք ժամանակի ընթացքում:  Ֆինանսական հարցերում հնարավոր են դրական փոփոխություններ: Հարազատներից ակնկալում եք աջակցություն, սակայն սպասելիքները ոչ միշտ են արդարանում: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, ընդհանուր առմամբ հարաբերութըյունները վատը չեն, փոքր-ինչ ջանք գործադրելու դեպքում, անպայման լեզու կգտնենք նրանց հետ:

Այծեղջյուր

Աստղերը հեշտությամբ տրվող, մեծ հաջողություններ չեն խոստանում, կարիք կլինի շատ աշխատել , իսկ արդյունքը բնավ չի գոհացնի : Այնուամենայնիվ ձեռքերը ծալած նստել չարժե , անիմաստ վատնած ժամանակը նոր անհաջողությունների , ֆինանսական խնդիրների, ինչպես նաև գործընկերների հետ տարաձայնությունների առիթ կդառնա: Լավ տրամադրություն պահպանելու համար նշեք անգամ ամենափոքր ձեռքբերումները, հարազատներին ևս մասնակից դարձրեք դրանց, վերջիններս սիրով կկիսեն ձեր ուրախությունը: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Այսօր հատկապես խոցելի է շնչառական համակարգը:

Ջրհոս

Արգասաբեր օր է , առավել նպատակահարմար կենտրոնացում պահանջող խնդիրներով զբաղվելու ,այլ ոչ թե ստեղծագործական գործունեություն ծավալեու համար: Հնարավոր են գործնական առաջարկներ , որոնք, որքան էլ գայթակղիչ թվան, մի շտապեք ընդունել դրանք: Անձնական հարցերում նախաձեռնող եղեք: Կարող եք ծանոթություն հաստատել ձեզ հետաքրքրող մարդու հետ: Օրվա ընթացքում առողջական խնդիրներն իրենց զգացնել կտան: Աչքերում լարվածություն կզգաք:

Ձկներ

Փորձում եք ամեն բան հասցնել , ինչն էլ թույլ չի տալիս կենտրոնանալ: Սա կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ, եթե գործ ունեք փաստաթղթերի, հաշվարկների և ճշգրտություն պահանջող այլ գործերի հետ: Հարազատների հետ վիճաբանություններ չեն լինի, անգամ կարող եք հաշտվել նրանց հետ ում հետ վերջերս լեզու չեք գտել: Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի չափավոր: Սպորտով զբաղվեք միայն մարզչի հսկողությամբ:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan