Ռուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել
INTERNATIONAL NEWSՄոսկվան ակնկալում է շարունակել Թուրքիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ է նաև ընդլայնել այն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
«Ներկայումս մենք իրականացնում ենք խոշորամասշտաբ համատեղ նախագծեր, այդ թվում՝ «Թուրքական հոսքը», որի մեկ գիծը գազ է մատակարարում Թուրքիայի ներքին շուկա, իսկ երկրորդը՝ Եվրոպա։ Նախագծերը հաջողությամբ իրականացվում են։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ ենք ընդլայնել այն։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցում այս ուղղությամբ»,-ասել է Ալեքսանդր Նովակը։
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



