Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի
SOCIETYԹայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգ մարդու, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհերի մասին: Դիերը հայտնաբերել են Թայվանի հարավում, 17-հարկանի շենքի փլատակների տակ, զոհերի թվում 10 օրական երեխա կա: Փրկարարները վարժեցրաշ շների եւ հատուկ տեխնիկայի միջոցով որոնում են փլատակների տակ մնացածներին:
Երկու մլն բնակչությամբ քաղաքում վնասվել են մի քանի այլ շենքեր եւս: Ստորգետնյա ցնցումներցի հետո որոշ տներ վտանգավոր կերպով ծռվել են, հայտնում է Lenta-ն:
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 4-ին: Էպիկենտրոնը գտնվել է Թայվանից 43 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 23 կմ խորության տակ: Քաղաքում հոսպիտալացվել է 115 մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



