Շաբաթը մեկ անգամ այս տղամարդը սուրճ էր գնում անտուն տղամարդու համար. Տեսեք, թե վերջինս ինչ յուրահատուկ բան արեց՝ ի պատասխան
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Ջո Վիլսոնն ապրում է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Ամեն շաբաթ օր, առավոտյան, նա զբոսնում է այգում և նախաճաշում է իր սիրելի սրճարանում: Սրճարանի մուտքից ոչ հեռու միշտ կանգնած է լինում մի անտուն մարդ՝ Դանիելը, ով ամսագրեր է վաճառում:
Նախաճաշելուց հետո Ջոն հաճախ մոտենում է Դանիելին, մի փոքր զրուցում է նրա հետ, և իր հնարավորության չափով մի քանի ֆունտ է տալիս նրան: Իսկ երբ ցրտերն ընկնում են, նա տաք սուրճ է հյուրասիրում նրան:
Մի օր Ջոն սովորականի պես գնաց այդ սրճարան և նախաճաշեց: Երբ նա խնդրեց հաշիվը, մատուցողուհին ասաց, որ նախաճաշի համար արդեն վճարել են: Ջոն շփոթված դուրս եկավ սրճարանից և տեսավ Դանիելի երջանկությունից փայլող դեմքը:
Պարզվեց, որ նախօրեին անտունը վիճակախաղի տոմսով քսան ֆունտ է շահել: Նա որոշել է հաճելի բան անել այն մարդու համար, ով միշտ իրեն աջակցել է: Իմանալով Վիլսոնի սովորությունը՝ նա որոշել է վճարել նրա ավանդական շաբաթօրյա նախաճաշի համար:
Դանիելի արարքից շոյված՝ Ջոն այս մասին պատմել է Facebook-ի իր էջում: Նա խնդրել է մարդկանց, որ Դանիելի կողքով անցնելիս նրանից ամսագիր գնեն, կամ ուղղակի ժպտան և բարևեն:





