Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ մինչև ձմեռ ողկույզների վրա սառեցնել խաղողը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսվայնը կամ սառցե գինին պատրաստվում է խաղողից, որը չի հավաքվում աշնան կեսերին, ինչպես սովորաբար լինում է, այլ մնում է որթատունկի վրա մինչև ցուրտ եղանակների սկսվելը, որպեսզի հատապտուղները չորանան և սառչեն։

Այսվայնի ալկոհոլի պարունակությունը կազմում է 9-12 %, իսկ շաքարի պարունակությունը՝ 150-250 գ/լ, ինչը նշանակում է, որ այն բավականին քաղցր դեսերտային գինի է։ Դրա արտադրության գործընթացը բավականին աշխատատար է։ Սառեցված խաղողի ողկույզները հավաքում են վաղ առավոտյան։ Բերքահավաքի ժամանակահատվածը սովորաբար լինում է դեկտեմբերի վերջին, և, որպես կանոն, արտադրողը պիտակի վրա նշում է բերքահավաքի ժամանակը և օդի ջերմաստիճանը: Արտադրության գլխավոր գաղտնիքն այն է, որ խաղողը չպետք է սառցահարվի։ Այդ դեպքում սառցե բյուրեղներ են մնում մամլիչի վրա, և դուրս է գալիս խտացված քաղցր խաղողահյութը։ Խմորման գործընթացը բավականաչափ երկար է՝ շաքարի բարձր պարունակությունը պահպանելու համար։ Փոքր բերքատվությունը (խաղողի ընդհանուր զանգվածի ընդամենը 20 %-ն է օգտագործվում), ինչպես նաև այն փաստը, որ անհրաժեշտ պայմաններ ամեն տարի չեն լինում, որոշում է այսվայնի բարձր արժեքը։

Սառցե գինին ի սկզբանե պատրաստվում էր Ռիսլինգ խաղողից։ Հետագայում փորձարկումների միջոցով գինեգործները գտան նաև այլ հարմար տեսակներ, իսկ ոմանք նույնիսկ կարմիր խաղողի տեսակներից սկսեցին պատրաստել այսվայն։ Նաև հարկ է նշել, որ իսկական սառցային գինի կարելի է ստանալ միայն բնական ճանապարհով, սառնարանի հետ կապված ոչ մի փորձ չի բերել ցանկալի արդյունքի։

Այսվայնի համը ցիտրուսային-մեղրային է, ինչպես նաև տարբեր մրգերի նրբերանգներով՝ կախված խաղողի այն տեսակից, որից պատրաստվել է ըմպելիքը։ Ընդհանուր առմամբ, այդ ոգելից խմիչքն ունի մրգային, թթու համի և հարուստ քաղցրության բացառիկ հավասարակշռություն:

Սառեցված խաղողից պատրաստված գինու մասին առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են մ.թ. առաջին դարով։ Հայտնաբերողները հռոմեացիներն էին, բայց հռոմեական քաղաքակրթության անկումից հետո դրա արտադրության գաղտնիքը կորավ։ Այն գործնականում վերագտնվել է Գերմանիայում 1794 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր սառցային գինին տարբեր հաջողությամբ արտադրվել է Կենտրոնական Եվրոպայի որոշ շրջաններում։ Այդ գինու զանգվածային արտադրությունն սկսվել է միայն քսաներորդ դարի երկրորդ կեսին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ներկայում սառցե գինու ամենամեծ արտադրողը Կանադան է. այս երկիրը այսվայն արտադրում է ավելի շատ, քան աշխարհի մնացած մասը միասին վերցրած։ Զուգահեռաբար այսվայնի արտադրությունը թափ է հավաքում ԱՄՆ-ում։ Բայց այստեղ պետք է մեկ պարզաբանում անել։ Ամերիկացիները, չգտնելով հարմար կլիմայով նահանգ, «գտել» են հսկայական սառնարաններ։ Դրանից գինու որակը, իհարկե, մեծապես տուժում է, բայց փոխարենը շատ է լինում։ Այսպիսով, եթե ցանկանում եք լիովին վայելել սառցային գինու յուրահատուկ համը, ուշադրություն դարձրեք ծագման երկրին։ Կանադայից բացի, նման իսկական այսվայն արտադրվում է Գերմանիայում, Սլովենիայում, Չեխիայում և Շվեյցարիայում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank