Լոս Անջելեսում իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ
SOCIETYԼոս Անջելեսում խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Նախնական տվյալներով՝ երկու ինքնաթիռներում գտնվել է 3 մարդ: Նրանց երկուսը 61 և 81 տարեկան տղամարդիկ են եղել, իսկ մյուսը` 72-ամյա կին:
Բախումը տեղի է ունեցել ափից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ տեղի ժամանակով 15:30-ին: Ուղևորներին փնտրելու նպատակով վթարի վայր են ժամանել շուրջ 20 ջրափրկարարներ: Նրանց առայժմ հաջողվել է գտնել ինքնաթիռների բեկորները: Այդ հատվածում ջրի խորությունը կազմում է 25-28 մետր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



