Իրանի մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցնում են 8-րդ ու 10-րդ տեղերը
SPORTԻրանում ավարտվել է Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վերջին՝ 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վրաստանը ներկայացնող Մերաբ Գագունաշվիլիի հետ:
Մրցաշարի 9-ը տուրերի ընթացքում հայ շախմատիստները վաստակել են 7-ական միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-րդ ու 10-րդ տեղերը:
Գրիգորյանը եւ Գաբուզյանը 0,5 միավորով են հետ մնացել մրցաշարի հաղթող Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետիից:
Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ էին:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



