Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք «100 գրամ» օղին իրականում օգնել է հաղթել պատերազմում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմական լեգենդները հաճախ ընկալվում են որպես անվիճելի ճշմարտություն: Օրինակ՝ տարածված համոզմունք է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար «ժողկոմական 100 գրամ» ալկոհոլը վճռորոշ ազդեցություն է ունեցել խորհրդային զինվորների մարտունակության վրա:

Զինծառայողներին ալկոհոլով ապահովելու ավանդույթը հին է։ Հայտնի է, որ նույնիսկ Հին Ռուսաստանում սովորություն կար արշավից առաջ «մի բաժակ» խմել: Դրա ավելի փաստագրված պրակտիկան սկիզբ է առել Պետրոս I-ի ժամանակներից. նա մտցրել է զինվորներին օղու պարտադիր բաժանման նորմը, որն այն ժամանակ կոչվում էր «հացի գինի»։ Առաջինները, ովքեր կանոնավոր կերպով ալկոհոլ էին ստանում, նավաստիներն էին: Ցածր կոչում ունեցողներին օրական տրվում էր 120 գրամ օղի։ Հետաքրքիր է, որ կարելի էր հրաժարվել օղուց, որի դեպքում դրա դիմաց դրամական փոխհատուցում էր տրվում։ Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տարածվել է նաև ցամաքային զորքերում: Հետագայում ռուսական բանակում ալկոհոլի չափից ավելի օգտագործումը հանգեցրել է նրան, որ 1904-1905 թվականների Ռուս-ճապոնական պատերազմում պարտության պատճառներից մեկն է նշվում զինվորական անձնակազմի՝ հատկապես նավատորմի չափից ավելի հարբեցողությունը: Արդյունքում, 1908 թվականին ամբողջովին դադարեցվել է զինվորներին և նավաստիներին ալկոհոլի տրամադրումը, ինչպես նաև արգելվել է թունդ խմիչքների վաճառքը բանակի բուֆետներում և նույնիսկ առաջին գծի խանութներում ռազմական գործողությունների ժամանակ: Այդ արգելքը տևել է ավելի քան երեք տասնամյակ։ Այնուամենայնիվ, 1940 թվականին, երբ Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը բախվել է ձմեռային ծանր պայմանների հետ, պաշտպանության ժողկոմ Կլիմ Վորոշիլովը Ստալինին խնդրել է զինվորական անձնակազմի համար օրական օղու քվոտա սահմանել: Արդյունքում թույլատրվել է զինվորներին ու հրամանատարներին բաժանել 100 գրամ ալկոհոլ և 50 գրամ խոզի ճարպ։

Այդ նոր հրամանից էլ առաջացել են «ժողկոմական 100 գրամ» և «վորոշիլովյան չափ» արտահայտությունները։ Ռազմական գործողությունների ավարտից հետո ալկոհոլի տրամադրման պրակտիկան դադարեցվել է, բայց ոչ երկար ժամանակով։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Կարմիր բանակը կրկին վերադարձել է զինվորներին ալկոհոլով ապահովելու պրակտիկային։ Ընդ որում, ալկոհոլի հոսքը դեպի ճակատ այնքան զգալի էր, որ ալկոհոլային խմիչքների գործարանները չէին հասցնում հաղթահարել աճող պահանջարկը: Դրա հետ կապված՝ սկսել են օգտագործել սպիրտ՝ այն արդեն տեղում հասցնելով ստանդարտ թնդության։

Հարցը, թե արդյո՞ք օղին իրականում օգնել է հաղթել պատերազմում, մնում է բաց: Որոշ վետերաններ նշում են, որ ալկոհոլը թույլ է տվել դիմանալ կոշտ կլիմայական պայմաններին, հատկապես սաստիկ սառնամանիքների ժամանակ, երբ զինվորները ստիպված են եղել գիշերել հենց բաց երկնքի տակ։ Մյուս կողմից էլ՝ շատ են նրանք, ովքեր քննադատում են ալկոհոլի խրախուսման պրակտիկան։ Առաջնագծում եղած որոշ վետերաններ պնդում են, որ օղին բթացնում է ինքնապահպանման բնազդը, ինչի պատճառով անփորձ զինվորները դրա ազդեցության տակ անխոհեմաբար առաջ են նետվում և զոհվում: Մարտական փորձ ունեցողները ավելի զգուշավոր են եղել ալկոհոլի նկատմամբ՝ հասկանալով դրա հնարավոր հետևանքները։ Հետագայում՝ 1942 թվականին, Ստալինը փոփոխություններ է կատարել և թույլատրել օղու բաշխումը միայն այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում էին հարձակման մեջ։ Մնացած դեպքերում ալկոհոլը թույլատրվում էր միայն կարևոր տոների կապակցությամբ։ Հետաքրքիր է, որ, օրինակ՝ Ֆիզիկական դաստիարակության օրը ևս անսպասելիորեն հայտնվել է այդ ցուցակում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank