Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպմանը Դավութօղլուն հայտնել է, որ ամեն անգամ Ղազախստան գալիս իրենց զգում է որպես այդ երկրի քաղաքացի: Առաջին անգամ այցելելով Ղազախստան որպես Թուրքիայի վարչապետ` Դավութօղլուն նշել է, որ երկրի ցանկացած հաջողություն իրենք ընդունում են որպես սեփականը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը Դավութօղլուն ընդգծել է, որ թեպետ երկու երկրներն ընդհանուր սահման չունեն, սակայն իրենք բարեկամ երկրներ են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



