Մենք պետք է ինտեգրվենք բոլոր այն կառույցներին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի անվտանգության, բարեկեցության խնդիրը լուծելու
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
2024 թվականին մենք Երևանում կազմակերպեցինք Հայաստան-ԲՐԻԿՍ-ՇՕՍ համաժողով-ֆորում, որտեղ ներկայացնում էինք այս կառույցների կարևորությունն ու նշանակությունը մեր տարածաշրջանի և նաև Հայաստանի վերաբերյալ և երեկ մենք արդեն լուր ունեցանք, որ Հայաստանը ցանկություն է հայտնել դառնալու ՇՕՍ լիիրավ անդամ։
Սա ուրախալի նորություն է, ես ուրախ եմ, որ Հայաստանը կատարեց նման կարևոր քաղաքական և աշխարհաքաղաքական քայլ և հուսով եմ առաջիկայում Հայաստանը կունենա օրակարգ նաև ԲՐԻԿՍ-ին անդամակցելու։ Մենք պետք է ինտեգրվենք բոլոր այն կառույցներին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի անվտանգության, բարեկեցության խնդիրը լուծելու, չմոռանալով, որ Հայաստանի գլխավոր բարեկամն ու դաշնակիցը միևնույնն է Ռուսաստանն է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



