Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

13-ամյա Գագիկը Զեմֆիրայի հետ բեմում

Հուլիսի 4-ին կայացած Զեմֆիրայի երևանյան համերգը երկար կհիշվի ոչ միայն երաժշտական հույզերով, այլև աննախադեպ տեսարանով՝ 13-ամյա Գագիկը բարձրացավ բեմ ու գրկեց իր սիրելի արտիստին։ Այդ տեսարանը տարածվեց համացանցում, հուզեց հազարավոր մարդկանց, իսկ Tert.am Life-ը գտավ Գագիկին։ «Եթե ես հենց այդ պահին բեմ չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գագիկը:

«Զեմֆիրայի հետ հանդիպելը միշտ երազանք էր»

Գագիկն ասում է՝ բեմ բարձրանալու մասին որոշումը վաղուց էր կայացրել. «Նախապես էի որոշել։ Միշտ երազել եմ իմ սիրելի արտիստներին հանդիպել։ Զեմֆիրան առաջինն էր, ու դա իմ կյանքի պահն էր»։ Բայց կոնկրետ որ պահին կբարձրանա, նա չէր նախատեսել․ «Ուղղակի բախտս բերեց, որ հենց իմ ամենասիրած երգերից մեկի ժամանակ կարողացա բարձրանալ»։

«Ասաց՝ հանգստացի, արդեն երգել ենք ու պարել»

Երբ Գագիկը բարձրացավ բեմ, Զեմֆիրան նրան դիմավորեց զարմանալի քնքշությամբ․ «Երբ հետնաբեմ գնացինք, ինքը ասաց՝ վերջ, հանգստացիր արդեն, երգել ենք, պարել ենք, էլ մի՛ լացիր, հիմա քեզ կուղեկցեն ծնողներիդ մոտ: Ասացի, որ ծնողներիս հետ չեմ։ Նա շատ ջերմ էր»։ Այդ պահին Գագիկը Զեմֆիրայի մեջ բացահայտեց մի բան, որ մինչև այդ միայն կռահում էր․ «Ես միշտ գիտեի, որ ինքը բարի է, բայց էդ պահին զգացի, թե ինչքան բաց ու հոգով մարդ է»։

«Նույն օրը Ինստագրամը բացեցի ու... ամենուր մենք էինք» 

Համերգից անմիջապես հետո տեսարանները տարածվեցին համացանցում, ու Գագիկն առավոտյան զարմացած հայտնաբերեց, որ ինքը հազարավոր մարդկանց հիացրել է։ «Պատկերացնում էի, որ կտարածվի, բայց ոչ այսքան։ Նույն գիշերն արդեն իմ նկարներն ամենուր էին։ Շատ զարմացած ու հուզված էի։ Բոլորն ասում էին՝ ապրի էս տղան, ուժեղ էր»։ Մեկնաբանություններում բոլորը նրան կոչում էին համարձակ, իսկ Գագիկը խոստովանում է՝ դա իր համար ևս իսկապես մեծ քայլ էր․ «Ինձ համար համարձակ քայլ էր։ Շատ երկար ժամանակ համոզում էի ինձ։ Վերջում ասացի՝ եթե հիմա չանեմ, կյանքում չեմ ների ինձ»։

«Ես Զեմֆիրա 9 տարեկանից եմ լսում» 

Շատերը զարմացած էին՝ ինչպես է մի պատանի այդքան խոր զգում Զեմֆիրայի երաժշտությունը, որը սովորաբար 90-ականների սերնդի սրտին է մոտ։  «Իմ բախտը բերել է ծնողներիս հարցում: Մայրիկիցս եմ առաջին անգամ Զեմֆիրա լսել։ 9 տարեկանից արդեն լսում եմ։ Ուրիշ էմոցիաներ են»։

«Տատիկս ու հայրս ասացին՝ դե պատմիր ո՞նց ստացվեց»

Գագիկի տուն վերադառնալուց հետո ամենից սպասված հարցը եղել է տատիկից ու հայրիկից․ «Շատ ուրախ էին։ Ասացին՝ ապրես։ Բարեկամներս, նույնիսկ արտասահմանում ապրողները, ասում էին՝ մեր երազանքներն ես իրականացրել»։ Նկարվել չհասցրեց, բայց ոչինչ․ «Այդ պահին նկարն ինձ պետք չէր։ Ուղղակի շատ երջանիկ էի։ Էմոցիաներս հաղթել էին ամեն ինչին»։

Զեմֆիրան հետադարձ կապ տվեց

Համերգից հետո, չնայած տեխնիկական խնդիրներին, Գագիկը կարողացել է հաղորդագրություն ուղարկել Զեմֆիրային․ «Նամակ գրեցի, ասացի՝ սա իմ կյանքի նվերն էր։ Զեմֆիրան հետ գրեց իր օգնականի համարից՝ «Շատ ուրախ էի քեզ հանդիպել, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»։ Այդ կարդալուց էլի հուզվեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Գագիկը:

Գագիկը 13 տարեկան է,  ունի 3 եղբայր, 2 քույր, սովորում է գրաֆիկ դիզայն, մասնակցում է AI կրթական նախագծերի․ «Մեր նպատակը՝ հինգ տարում մեկ միլիոն հայի դարձնել AI գրագետ։ Որովհետև AI-ն օգնում է 10 անգամ ավելի արդյունավետ լինել»,- ասում է Գագիկը:

«Երբեմն մի րոպեի համարձակ քայլը փոխում է ոչ միայն օրը, այլև ամբողջ ապագան»,-կարծում է Գագիկը: Նրա պատմությունը հենց այդպիսին է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation