«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ
BLOG«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ:
Խոսքը տարբեր կարգավիճակների, գրառումների, ելույթների, կոչերի և անմեղության կանխավարկածի խախտման մասին է: «Մեկնաբանություններն այնպիսի ոգով են, որ ՀԱԵ-ն եկեղեցի չէ, այլ գրեթե ահաբեկչական կազմակերպություն: Ոչ մեկի մեղքը չի ապացուցվել, և ես վստահ եմ, որ այն չի ապացուցվի, քանի որ մեղք չկա: Հանցավոր խումբը ատելության արշավ է սկսել եկեղեցու դեմ», - ընդգծել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով՝ այս պահին կարելի է նշել, որ իշխանությունների կողմից անցկացվող արշավը խախտում է Քրեական օրենսգրքի առնվազն 4 հոդված՝ ատելության հրահրում, խտրականություն, կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտություն, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում, լիազորությունների չարաշահում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



