Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. վարորդներն անորոշության մեջ են. «Ազատություն»

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել: Վարորդներն անորոշության մեջ են՝ չեն կարողանում հատել վրացական անցակետը, որ հասնեն Վերին Լարս ու մտնեն Ռուսաստան։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

«Տեղից «Ազատությանը» դիմած վարորդներից միայն մեկը համաձայնեց հարցազրույց տալ, բայց պայմանով, որ ձայնը փոխվի ու նույնականացվող ոչ մի տվյալ չհաղորդվի: Ասաց՝ հետագա նոր խնդիրներից է խուսափում:

«Ամսի 3-ից մտել եմ Վրաստան, մինչև էսօր Վրաստանում եմ: Մենակ ես չէ, բոլոր մեքենաները, անգամ դատարկ մեքենան, օրերով կանգնում ենք», - ներկայացրեց վարորդը:

Չձայնագրվելու պայմանով՝ վարորդներից մի քանիսն էլ ասացին, որ մեկը 5 օր է սպասում Կազբեկի անցակետում, մյուսը՝ արդեն մեկ շաբաթից ավելի և այդպես շարունակ: Պնդում են՝ անցակետի վրացի աշխատակիցները ոչինչ չեն բացատրում:

«Վրացական բոլոր մեքենաներն անկախ նրանից դատարկ է, թե բեռնված է, VIP-ով մտնում-դուրս են գալիս: Իրենց մեքենաները չեն սպասում, իրանց մեքենան մտնում ա Ռուսաստան, դուրս ա գալիս, գնում ա Հայաստանից իր գռուզը բարձում, նորից գալիս ա Ռուսաստան», - ասաց վարորդներից մեկը:

Հաճախ այսպիսի պատասխաններ են լսում. - «Ռուսերեն ինձ ասում ա՝ сперва наши машины»:

Բեռնատարների հայ վարորդը տարակուսած են՝ իրենցից շատերը դատարկ են գնում դեպի Ռուսաստան՝ բեռն այնտեղ բարձելու և վերադառնալու համար, հարցնում են՝ իրենք էլ հո կոնյակ չե՞ն տեղափոխվում, որ կանգնեցնեն ու խմիչքի որակը ստուգեն:

«Մտավախությունը, որ կոնյակից բացի այսուհետ բոլոր բեռնատարներն են արհեստական խոչընդոտներով վրացական սահմանն անցնելու Ռուսաստան հասնելու համար՝ կարծես իրականություն է դառնում», - նեղսրտում են նրանք:

«Ազատության» հետ զրույցում վարորդներից մեկն ասաց՝ իր բեռնատարը հերթերի ցուցակում 9000-րդն է, մինչդեռ իր հետևից եկած մեքենաները հեշտությամբ առաջ են անցնում. - «Ստայանկեն մտնելու համար 40 լարի վճարում ենք, Կազբեկի ստայանկի համար վճարում ենք 80 լարի, տրանզիտի համար վճարում ենք 355 լարի, բայց էդ վճարելու հետ միասին էլ օրերով կանգնած ենք, մնակ իրենց մեքենաներն են գնում»:

Պետեկամուտների կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ հարցն Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է։ Այս կառույցից էլ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն արձագանքեց՝ տեղյակ են խցանումներից, աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:

Ամիսներ շարունակ վրացական կողմում խնդիրների են բախվում հատկապես կոնյակ արտահանողները, Վրաստանը սկսել է ստուգել իր տարածքով Ռուսաստան մտնող ու այնտեղ վաճառվող հայկական կոնյակի որակն ու այդ պատճառաբանությամբ բեռնատարներն ամիսներով մնում էին անցակետում: Այս հարցում թեև տեղաշարժ կա, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:

Արտահանողներն ու վարորդներն տարակուսած են՝ այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ Վրաստանը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը հայ արտահանողների նկատմամբ, պետական պաշտոնյաներն էլ այս հարցի պատասխանը չունեն: Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել՝ խնդիրներ չկան, մաքսային նորմալ ընթացակարգ է»,–գրել է «Ազատությունը»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive