Լիբանանում բախումներից 12 մարդ է վիրավորվել
INTERNATIONAL NEWSԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Ազատ դեմոկրատական շարժում» քրիստոնյա կուսակցության ակտիվիստների եւ ուժային կառույցների բախումից վիրավորվել է 6 ակտիվիստ եւ 7 զինծառայող, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լիբանանի քրիստոնյաների այս խոշոր միության ղեկավար Միշել Աունը Թամամ Սալյամի կառավարությանը մեղադրել է նախագահական լիազորությունների բռնազավթման մեջ։ Աունի համախոհները պահանջում են հարգել քրիստոնյաների իրավունքները եւ լուծել առանցքային պաշտոնների նշանակման շուրջ ծագած ճգնաժամը։
Ցույցի պատճառը Լիբանանում հանրապետության ղեկավարի ընտրության շուրջ շարունակվող ճգնաժամն է։ Այդ պաշտոնը թափուր է անցյալ տարվա մայիսի 25-ից, երբ նախագահական նստավայրը լքեց Միշել Սուլեյմանը
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



