Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իտալական պարչետտա խոզապուխտը բավական հայտնի է համադամասեր հանրությանը: Պարչետտա իտալերենից թարգմանաբար նշանակում է «փորի փափկամիս»։ Բեկոնի այդ հայտնի տեսակը ներառված է իտալական խոհարարական ավանդույթում օգտագործվող ամենատարածված ազգային սննդամթերքների ցանկում։

Արտաքին տեսքով պարչետտան խոզի փորի փափկամսերի բավականին ճարպոտ կտոր է։ Ավելին, պարչետտայի արտադրության համար օգտագործվում է բեկոնային հատուկ ցեղատեսակների խոզի միս։ Պարչետտայի համար նախատեսված փափկամսերը աղ են դնում, այդ գործընթացի համար կարող են օգտագործել սովորական սեղանի աղ կամ ծովի աղ։ Բացի այդ, խոզի միսը համեմում են տարբեր համեմունքներով և խոտաբույսերով։ Հատկանշական է, որ Իտալիայում կան բազմաթիվ բաղադրատոմսեր տարբեր համերի պարչետտա խոզապուխտ պատրաստելու համար։ Կախված տարածաշրջանից՝ պարչետտա պատրաստելու համար ամենից հաճախ օգտագործվում են եղեսպակ կամ խնկունի խոտաբույսերը, ինչպես նաև տարբեր համեմունքներ՝ սև և կարմիր պղպեղներ և այլն։ Պարչետտա խոզապուխտի պատրաստման գործընթացում աղ դրած խոզի փափկամսերը հատուկ ձևով փաթաթում են գլանափաթեթի տեսքով, ապա կապում թելով։ Պարչետտա պատրաստելու վերջին փուլում դրանցով լցոնում են մշակված աղիքները։ Պարչետտա խոզապուխտը չորացվում է առնվազն երեք ամիս։ Այս խոզապուխտը պատրաստելու ավանդական եղանակը կոչվում է Pancetta arrotolata։

Պարչետտան պարզապես խոզապուխտ չէ, այն նաև իտալական խոհանոցի շատ հայտնի ուտեստների կարևոր բաղադրիչ է։ Օրինակ՝ համեղ կարբոնարա պաստայի ( Pastaalla carbonara) բաղադրատոմսում պարչետտա բեկոնը նշված է հիմնական բաղադրիչների շարքում։ Խոհարարության մեջ պարչետտան հաճախ կտրատում են խորանարդիկների (cubetti di pancetta) և նման կերպ օգտագործում: Իսկ, ընդհանրապես, Իտալիայում այն սովորաբար մատուցվում է հենց որպես բարակ կտրատած միս և ուտվում է հում վիճակում: Կարծիք կա, որ միսը այդ ձևով աղ դնելու և հասունացնելու այս մեթոդը հորինվել է դեռ մ.թ.ա. 900 թվականին, և այն պարտադիր մթերք է եղել հռոմեացի մարզիկների սննդակարգում: Միջնադարյան և Վերածննդի դարաշրջանում պարչետտան շարունակել է ժողովրդականություն վայելել Իտալիայում և արդյունքում դարձել է իտալական ավանդական խոհանոցի մաս։ Ժամանակակից աշխարհում ևս այն շարունակում է մնալ հայտնի բաղադրիչ ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ուտեստներում։

Կա պարչետտայի երկու հիմնական տեսակ՝ արրոտոլատա («փաթաթված») և ստեսա («հարթ»): Արրոտոլատան հիմնականում բարակ կտրատվում և ուտվում է հում վիճակում որպես նախուտեստի մաս կամ պարզապես որպես սենդվիչի բաղադրիչ: Ստեսան օգտագործվում է որպես բաղադրիչ բազմաթիվ ուտեստներում կամ կտրատվում է հաստ շերտերով, ապա ուտվում տապակած վիճակում: Պարչետտայի փաթաթված տեսակը բնորոշ է Հյուսիսային Իտալիային, մինչդեռ հարթ տեսակը բնորոշ է Կենտրոնական և Հարավային Իտալիային: Պարչետտայի տեսակների մեծ մասը աղ դրված և չորացված է լինում, բայց կա նաև պարչետտա աֆֆումիկատան («ապխտած պարչետտա»), որին աղ են անում, ապա ապխտում ծխով այնպես, ինչպես սովորական խոզապուխտը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank