Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ տնային գործեր չի կարելի անել հղիության ժամանակ

LIFE
Ի՞նչ տնային գործեր չի կարելի անել հղիության ժամանակ

Հղիությունը փոփոխություններ է կատարում կնոջ կյանքի բոլոր ոլորտներում և բացառություն չէ նաև տնային աշխատանքը: Ապագա մայրերից շատ քչերն է, որ կարող են թույլ տալ իրենց հղիության ժամանակ չզբաղվել տնային գործերով: Միևնույն ժամանակ, տնային գործերի թվում կան այնպիսիք, որոնք կտրականապես արգելված են հղիներին, քանի որ կարող են բացասական ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա:

Ապագա մայրիկը պետք է բացառի աշխատանքը, որը ենթադրում է ծանրությունների բարձրացում կամ կտրուկ շարժումներ, ուստի, օրինակ, տան կահույքը տեղաշարժելը, ողջ ընտանիքի համար գնումներ կատարելը կամ սիրելի փոքրիկին գրկելը պետք է թողնել հարազատներին:

Իսկ հղի կինը տանը պետք է թեթև գործերով զբաղվի: Բայց թեթև գործերի դեպքում էլ պետք է հիշել, որ պետք չէ երկար ժամանակ նույն տեղում  կանգնած մնալ, ցանկալի չէ նաև աշխատել մինչև գերհոգնածությունը. հոգնածության նշանների ի հայտ գալուն պես պետք է թողնել գործերը և հանգստանալ:

Ինչպե՞ս ճիշտ կանգնել

Նույն տեղում երկար ժամանակ կանգնած մնալը  պատճառ է դառնում, որ արյունը «սառչի» երակներում և դառնա երակների լայնացման պատճառ:

Կանգնած գործերի ժամանակ ապագա մայրիկը ցանկալի է, որ յուրաքանչյուր ժամվա ընթացքում 5-7 րոպե հանգստանա. նստի աթոռին և ոտքերի տակ ոչ բարձր հենակ դնի: Այս դիրքում լավանում է արյան շրջանառությունը և թուլանում են մեջքի մկանները: Եթե չի հաջողվում նստել, պետք է գտնել օրգանիզմի համար կանգնելու հարմար դիրք:

Կանգնած աշխատելու ժամանակ կարելի է օգտագործել նաև ոչ բարձր` 20-30 սմ բարձրություն ունեցող  աթոռիկ` հերթականությամբ ծնկները ծալելով հենվելով դրա վրա: Այդպես կարելի է  կանխել մեջքի մկանների գերլարումը:

Երկար կանգնած մնալու դեպքում ոտքերում արյան շրջանառությունը լավացնելու համար խորհուրդ է տրվում երբեմն-երբեմն սեղմել ոտքերի մատները, ապա թուլացնել, կանգնեք ոտնաթաթերի վրա, մարմնի ծանրությունը կենտրոնացրեք մի, ապա մյուս ոտքի վրա: Նման վարժություն կարող եք կատարել յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ կամ երբ կանգնելուց անհարմարություն եք զգում:



Ինչպե՞ս ճիշտ կռանալ

Հղիության ընթացքում փոփոխվող հորմոնային ֆոնը ազդում է նաև կրճիկային հյուսվածքների վրա. դրանք (այդ թվում և միջողային դիսկերը) ավելի խոցելի են դառնում:  Այդ պատճառով էլ ոչ միայն հղիության երկրորդ կեսին, այլ հենց առաջին եռամսյակից սկսած կարևոր է բացառել ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Չի կարելի կռանալ կամ ծանրություններ բարձրացնել, ինչպես նաև կտրուկ պտույտներ կատարել: Դա կարող է միջողային դիսկերի և հոդերի վնասված առաջացնել. դրանցում միկրոճաքեր են առաջանում, որոնք էլ մեջքում ցավերի պատճառ են դառնում: Այդ վնասվածքները կարող են նաև ողնաշարի ճողվածքի պատճառ դառնալ:

Եթե տնային գործեր կատարելիս մեջքում կամ գոտկատեղում ցավեր են առաջանում, կարող եք կրել հատուկ վիրակապ, որը կպահի փորը: Վիրակապի կրելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ, ով քաջածանոթ է ձեր հղիության առանձնահատկություններին:

Սկզբում հարկավոր է մի փոքր ծալել ծնկները և մարմնի քաշը կենտրոնացնել դրանց վրա, ապա պետք է մի փոքր թեքվել առաջ և վերցնել այն, ինչ անհրաժեշտ է:  Կարելի է նաև կռանալու փոխարեն  մի ոտքի վրա ծնկի իջնել:

Ինչպե՞ս ճիշտ նստել

Շատ ապագա մայրիկներ հաճույքով են զբաղվում կարուձևով: Չնայած դրական հոգեբանական ազդեցությանը, այս գործընթացը նաև բացասական կողմեր ունի, որը կարող է ազդել մոր առողջության և հղիության ընթացքի վրա:

Շատ կարևոր է, որ նստելիս մեջքը հենեք աթոռի թիկնամասին, անհաժեշտության դեպքում կարող եք բարձիկ դնել ողնաշարի հատվածում, իսկ ոտքերի տակ ոչ բարձր աթոռիկ: Ցանկացած նստակյաց աշխատանք հարկավոր է ժամանակ առ ժամանակ ընդհատել. երկար ժամանակ նստած մնալը մեջքում ցավերի պատճառ կարող է դառնալ: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր ժամվա ընթացքում հարկավոր է քայլել 5-10 րոպե:

Ապագա մայրիկին արգելվում է նստել` ոտքը ոտքին գցած. դա ոչ միայն խանգարում է արյան նորմալ շրջանառությանը` նվազեցնելով պտղին հասնող արյան քանակը, այլև մեծացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը` ուժեղացնելով ցավը:

Ինչպե՞ս ճիշտ քայլել

Հղիության ժամանակ զբոսանքները օգտակար են: Քայլելը կօգնի նաև խուսափել երակների լայնացումից: Սակայն ամեն ինչ չափի մեջ է լավ. Հենց կզգաք, որ հոգնել եք, հարկավոր է նստել և 5-10 րոպե հանգստանալ: Եթե այգում զբոսնելու հնարավորություն չունեք, փողոցում քայլեք, պարզապես ընտրեք ոչ ծանր երթևեկություն ունեցող ճանապարհներ, որպեսզի մեքենաների արտանքետած գազերը քիչ շնչեք:

 Հարկավոր է քայլել ուղիղ, բայց առանց ուսերը լարելու: Հղիության ընթացքում պետք է մոռանալ բարձրակրունկ կոշիկների մասին: Կրունկի բարձրությունը չպետք է գերազանցի 3-4 սմ-ը:

Ի՞նչ չի կարելի անել

Հղի կնոջը հակացուցված է.


- Կտրուկ շարժումներ պահանջող աշխատանքը
- Աշխատանքը, որ ենթադրում է աստիճաններին կամ այլ բարձր տեղերում կանգնելը
- Ծանրությունների բարձրացում պահանջող աշխատանքը
- Կենցաղային քիմիայի, հատկապես սուր հոտերով, օգտագործմամբ գործերը
- Վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք

Բոլոր դեպքերում աշխատելիս պետք է պահպանել անվտանգության հիմնական կանոնները

- Լվացող միջոցների հետ աշխատել ձեռնոցներով
- Լվացք փռելիս բարձրությունների վրա չկանգնել
- Ջրով լի ծանր դույլեր չվերցնել
- Բեռը ձեռքերում բաշխել հավասարաչափ:

 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan