Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում կայցելի Իրան
INTERNATIONAL NEWSԵվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է «պատմական այց» կատարել Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
«Դա կլինի կարևոր այց, որը մենք արդեն նախապատրաստում ենք իրանցի գործընկերների հետ»,- ասել է Մոգերինին:
Նա հայտնել է, որ դեռևս չի կարող այցի հստակ ժամկետներ նախանշել, ինչպես նաև հայտնել, թե ԵՄ ինչ հանձնակատարներ նրան կուղեկցեն այցի ընթացքում:
Մոգերինին տեղեկացրել է նաև, որ փետրվարի 15-16-ը Բրյուսելում կընդունի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



