Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր , Ավստրալիա՝ Աբորիգենների օր, Դանիա ՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիջաբի և հնազանդության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1988- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանային խորհրդի պատգամավորների համագումարը հայտարարել է միակողմանիորեն Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու և մարզը «Արցախի Հայկական Ինքնավար Մարզ» վերանվանելու մասին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշումը համարել է ոչ օրինական և չեղարկել է այն:

1992– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:

2000-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական օպերատոր-մուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:

2005-մեկնարկել է «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը:

2009- Ազգային հիպոտեկային ընկերությունը «Հայբիզնեսբանկի» հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը:

2013-ընդդիմության՝ Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:

2015-Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

2019- Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարությունը:

2020-սկսվել է Տավուշի մարզի հուլիսյան բախումը. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել՝ կիրառելով հրետանային կրակ:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը:

1468 –ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հիմնադիր Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը՝ Ֆերմոսելյե):

1536– վախճանվել է հոլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:

1700-մահապատժի է ենթարկվել հանրահայտ անգլիացի ծովահեն Ջեյմս Կելլին:

1712 –վախճանվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր, Օլիվեր Կրոմվելի որդի Ռիչարդ Կրոմվելը:

1804-վախճանվել է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:

1806– Նապոլեոն Բոնապարտը ստեղծել է Հռենոսյան միությունը:

1813- ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:

1814-վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկը նվաճող, Հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլյամ Հոուն:

1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:

1884– ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:

1917-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի աղեղի ճակատամարտի ժամանակ Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացքում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:

1946 –ծնվել է երգչուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տոլկունովան:

1962 –լոնդոնյան ակումբներից մեկում իր առաջին համերգն է տվել «Rolling Stones» խումբը:

1970 –նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57-օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:

2006– «Հզբոլլահ» խմբավորման գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է Իսրայելա-լիբանանյան երկրորդ պատերազմը:

2011– Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն՝ լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:

2020 –վախճանվել է կինոյի և թատրոնի ամերիկացի արտիստուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել Քելլի Պրեստոնը:

2021 –Եվրոպայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, որի արդյունքում զոհվել է 190 մարդ, որից միայն 150-ը՝ Գերմանիայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest