Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ
SPORTՄոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիտները շարունակում են նախապատրաստվել 2015-16թթ. մրցաշրջանին` ուսումնամարզական հավաք անցկացնելով Սանկտ-Գալենում: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ֆուտբոլիստներն ամեն օր երկու մարզում են անցկացնում, իսկ երեկոյան գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչևը ժամանակ է հատկացնում մարտավարական վարժություններին:
«Սպարտակի» այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել են նորեկ Զե Լուիշը և հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը վերջին շրջանում վնասվածքի պատճառով մարզվում էր անհատական ծրագրով: Զե Լուիշը և Մովսիսյանն այսօր մարզվել են ամբողջական ծանրաբեռնավածությամբ, բացի այդ շարունակելու են կատարել ֆիզպատրաստվածության մարզիչ Օլեգ Սամատովի հրահանգները, որպեսզի կարճ ժամանակում լավ մարզավիճակ ձեռք բերեն:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



