Յամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ եւ ստացավ 10 համարի խաղաշապիկը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը երկարաձգեց պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչեւ 2031թ․ հունիս։
Նա ստացավ կատալոնական թիմի 10 համարի խաղաշապիկը, որն ազատվել էր Անսու Ֆատիի հեռանալուց հետո։
Անցած մրցաշրջանում Լամին Յամալը հանդես էր գալիս 19 համարի խաղաշապիկով։ Այդ համարով ժամանակին «Բարսելոնայում» խաղացել է նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նախքան 10 համարը ստանալը։
Անցած մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



