Գեղեցիկ և մահացած. Ինչպես են մահացել Playboy-ի հայտնի մոդելները
LIFEՆախօրեին ինսուլտից մահացավ Playboy-ի հայտնի մոդել Քեթի Մեյը: Նա ընդամենը 34 տարեկան էր:
Նրա մահը ևս մեկ անգամ ստիպեց վերհիշել Playboy-ի «անեծքի» մասին: Իսկապես, չնայած ապշեցուցիչ փառքին, տղամարդկանց ամսագրի մոդելների ճակատագիրը հաճախ ողբերգական ավարտ է ունենում:
Ներկայացնենք ամսագրի երիտասարդ մոդելներին, որոնք մահացել են վաղաժամ:
Մերիլին Մոնրո, Playboy-ի առաջին «ամսվա աղջիկը»
Մահացել է 36 տարեկանում քնաբերի մահացու չափաքանակից

Տոնյա Կրյուս, «Միսս մարտ», 1961
Մահացել է ավիավթարից 28 տարեկանում

Ջեյն Մենսֆիլդ, «Միսս փետրվար», 1955
Մահացել է 34 տարեկանում ավիավթարի հետևանքով, որի ժամանակ հարվածից կտրվել էր նրա գլուխը: Մեքենայի հետևի նստատեղին գտնվում էին մոդելի 3 երեխաները, որոնք ողջ էին մնացել

Սյու Ուիլյամս, «Միսս ապրիլ», 1965
23 տարեկանում ինքնասպան է եղել

Քերոլ Ուիլիս
22 տարեկանում մահացել է ավտովթարից

Կլաուդիա Ջեննինգս, «Միսս նոյեմբեր», 1969
Մահացել է 29 տարեկանում վթարի հետևանքով

Ուլլի Ռեյ, «Միսս փետրվար», 1971
Մահացել է 23 տարեկանում բարբիտուրատների մեծ չափաքանակից

Դորոթի Ստրատեն, «Միսս օգոստոս», 1979
20 տարեկանում նրան գնդակահարեց ամուսինը՝ պրոդյուսեր Փոլ Սնայդերը, ապա ինքնասպան եղավ

Փեյջ Յանգ, «Միսս նոյեմբեր», 1968
30 տարեկանում մահացել է քնաբերի չարաշահումից

Էլիզա Բրիջես, «Միսս դեկտեմբեր», 1994
Մահացել է 28 տարեկանում հերոինի չարաշահումից:

Աննա Նիկոլ Սմիթ, «Միսս մայիս», 1992
Մահացել է 2007-ին 39 տարեկանում հակադեպրեսանտների գերդոզավորումից

Ջենիֆեր Լին Ջեքսոն, «Միսս ապրիլ», 1989
Մահացել է 2010-ին 40 տարեկանում հերոինի գերդոզավորումից:




