Երեք անչափահաս երեխայի մոր խափանման միջոցը փոխվեց. ընտրվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք
SOCIETYԱյսօր կայացել է երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի գործով դատական նիստը, որի ժամանակ քննարկվել է կալանքը փոխելու հարցը։ Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ կալանքի փոխարեն սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
«Փաստի» տեղեկություններով, դատի ժամանակ չի քննվել ընդդիմադիր կին պատգամավորների երաշխավորությունը, քանի որ նրանք դատական նիստի չեն ներկայացել, իսկ նման դեպքում երաշխավորագիրը չի քննվում: Չի քննվել նաև փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Մեր տեղեկություններով, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մեղադրյալի՝ երեք անչափահաս երեխայի մայր լինելը, ինչպես նաև այսօրվա դատական նիստին նրա պատշաճ վարքագիծը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



