Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Սիրտը բուժում ենք կիտրոնով. Ժողովրդական բժշկություն

LIFE

Բաղադրությունը

Ջուր` 90-91%, շաքարներ` 0.7-0.9%, կիտրոնաթթու` 5-9%, ազոտային նյութեր` 0.05%, մոխրացող նյութեր` 0.2%: Պարունակում է նաև միկրո-, մակրոէլեմենտներ` 40-50 մգ, վիտամիններ` A, C, B խմբի վիտամիններ:

Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել  է ժողովրդական բժշկության մեջ։ 

Ավիցեննան կիտրոնի հյութը համարել է հզոր միջոց սրտի տենդագին խփոցների դեմ:

Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար:

Այդ նպատակով օգտագործում են ինչպես ամբողջական կիտրոնը, այնպես էլ դրա հյութն ու կեղևն առանձին: 

Կիտրոնն օգնում է հավասարակշռել սիրտ-անոթային համակարգի  ակտիվությունը:

 Հիպերտոնիա. զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել:

Անհրաժեշտ է 1-ական բաժակ ծովաբողկի և գազարի, 1  կիտրոնի հյութեր և 1 բաժակ մեղր: Այս ամենը խառնել և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Խառնուրդը պահել սառնարանում:

Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0,5 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Հիպերտոնիկներին հանձնարարվում է ամեն օր ուտել կեսական կիտրոն կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:

Հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը. հավասար քանակությամբ վերցնել կիտրոն կեղևով, առանց կորիզների, լոռամրգի, մասուրի թարմ պտուղներ և մեղր: Անցկացնել մսաղացով և խառնել: Փակ տարայի մեջ լցնել ու մեկ օր թրմել, ապա պահել սառնարանում: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

Սրտամկանի ինֆարկտ. նստակյաց կենսակերպը, սխալ սնունդը և հաճախակի սթրեսները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ իր հերթին նպաստում է սկլերոտիկ կուտակների առաջացմանը: Այս ամենի հետևանքն էլ սրտի հիվանդություններն ու ինֆարկտներն են: Սրտի և անոթների հիվանդություններից խուսափելու համար, կանխարգելման նպատակով, հարկ է ընդունել կիտրոնի հյութը բրգաձև սոճու կոների թուրմի հետ խառնած: Թուրմը պատրաստվում է հետևյալ հաշվարկով` 1 ճաշի գդալ բրգաձև սոճու կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե: Թուրմը կիտրոնի հյութի հետ խառնած ընդունել օրական 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:

Սրտային անբավարարություն. հիվանդությունը հանգեցնում է սրտային մկանների կրճատման նվազեցման: Տարբերում են սուր և քրոնիկական ձևերը: Հիվանդությունը զարգանում է սրտի վրա ծանրաբեռնվածության կամ արյան մատակարարման խանգարման հետևանքով: Կանխարգելման նպատակով, հիվանդության բարձր ռիսկի հակված մարդկանց անհրաժեշտ է կիտրոնն օգտագործել կալիում պարունակող մթերքի հետ: Կալիումի մեծ քանակության է պարունակվում հատիկավորների, ձմերուկի, դդմի, ծիրանաչրի, սև սալորաչրի և չամիչի, ծովակաղամբի ու ընկուզեղենի մեջ:

Վերցնել 30-ական գրամ դեղձ  և  սև սալորաչիր: Կեղևից մաքրել 1 կիտրոնը և քամել հյութը, ապա մսաղացով անցկացնել դեղձը, կիտրոնի փափուկ մասն ու սև սալորաչիրը, ավելացնել կիտրոնի հյութը: Ընդունել առավոտյան, անոթի վիճակում, 2 ճաշի գդալ:

Սիրտի թույլ աշխատանքին օգնում է կիտրոնի կեղևը ծամելը, քանի որ այն հարուստ է օգտակար եթերային յուղերով: Կիտրոնը  լվանալ նախօրոք քացախ ավելացրած ջրով: Դա կօգնի մասամբ հեռացնել հնարավոր քիմիկատները, որով մշակվել են ծառերն ու պտուղները:

Կրծքահեղձուկ.  հիվանդությունը դրսևորվում է կրծքավանդակի շրջանում հանկարծակի ցավի նոպաներով, ինչը սրտի արյունամատակարարման սուր անբավարարության հետևանք է: Նոպաները հաճախ տեղի են ունենում ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածությունների դեպքում: Իհարկե կրծքահեղձուկը կիտրոնի օգնությամբ չի կարելի բուժել, սակայն կանխարգելման նպատակով դրա օգուտը բավականին արդյունավետ է:

Վերցնել 50 գ գազար, մեկ նարինջ և մեկ կիտրոն, 30-ական գրամ ծիրանաչիր, բանան և սև սալորաչիր: Լավ լվանալ և մսաղացով անցկացնել (կիտրոնն ու նարինջը կեղևով), ապա ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդն ընդունել առավոտյան, 1-2 ճաշի գդալ, 20 օրվա ընթացքում:

Կրծքահեղձուկի դեպքում օգտակար է ևս մեկ ժողովրդական միջոց. քամել 2 կիտրոնի և 2 ճյուղ հալվեի հյութերը, ավելացնել 500 գ մեղր, լցնել ապակյա տարայի մեջ, ամուր փակել և 1 շաբաթ պահել սառնարանում: Ընդունել օրական երեք անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ:

Տախիկարդիա. հանգիստ վիճակում  սրտային արագացած ռիթմն, առաջին հերթին, պահանջում է հանգստացնող դեղպատրաստուկներ: Դրա հետ մեկտեղ, կիտրոնն անհրաժեշտ է սրտային մկանների տոնուսի պահպանման համար:

Վերցնել 1 լ կիտրոնի թարմ հյութ և խառնել 0,5 լ ծիրանի հյութի և նույն քանակությամբ հանքային ջրի հետ:  Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի բաժակ, ուտելուց հետո:

Անոթների մաքրում. Ամիսը մի քանի անգամ հանձնարարվում է անոթների մաքրում անցկացնել հետևյալ խառնուրդով. 2-ական կիրտրոնն ու նարինջը կեղևով ու կորիզներով անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Լցնել ապակյա տարայի մեջ, պահել սառնարանում: Ընդունել օրական մեկ անգամ, 3 թեյի գդալ` թեյի մեջ խառնած: Բուժման կուրսը 1 ամիս է: Մաքրումը կանխարգելում է կրծքահեղձուկը, ինֆարկտն ու ինսուլտը, կարգավորում զ/ճ-ն:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan