Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒԼԻՍԻ). Պապի անսխալության դոգման, լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը, 800 տարվա օկուպացիան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆՕՐԵՐ

Նիկարագուա՝ Հեղափոխության օր, Մյանմա՝ Ազանինեյ:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-Հայ-թուրքական պետերազմի ընթացքում Ղարաքեշիշյանի շարասյանը հաջողվել է դուրս գալ Բաշ-Նորաշենի շրջափակումից և տեղի հայ բնակչության հետ բարձրանալ Արփաչայի հունով դեպի Երևանի և Դարալագյազի բարձրադիր հատվածներ։

1934– վախճանվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը՝ Զաբել Հովհաննեսի Խանջյանը:

2004-սկսվել է Իրան – Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը:

2005-կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ, որտեղ ամենաշատ ձայներ ստացել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2007-կայացել են ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունները, ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

2007-Ճանապարհային ոստիկանությունն սկսել է «գոլդ» պետհամարանիշները աճուրդով վաճառել:

2010– վախճանվել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը:

2011– վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

2012- Լեռնային Ղարաբաղում անցկացվել են նախագահական ընտրություններ, գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է:

2014-երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:

2017- Ազգային ժողովի հատուկ նիստում Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Երկու թեկնածուների միջև ձայները բաշխվել են 28-4 հարաբերակցությամբ:

2019- Դատավորներն իրականացրել են ԲԴԽ նախագահի ընտրություն։ Գաղտնի քվեարկությամբ նախագահ է դարձել Ռուբեն Վարդազարյանը։

ԱՇԽԱՐՀ

3228 մ.թ.ա.- ծնվել է հինդուիզմի աստվածներից մեկը համարվող՝ Վիշնու աստծո ութերորդ ավատար Կրիշնա-Ջանմաշտամը:

711– Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ են տոնել վեստգոթերի նկատմամբ, և դրանով սկսվել է Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից, խալիֆության օկուպացիան տևել է շուրջ 800 տարի:

810- ծնվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերը կազմող իմամ ալ-Բուխարին:

1374- վախճանվել է իտալացի բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան:

1551-Կարլսբուրգյան պայմանագրով հաստատվել է Գաբսբուրգների իրավունքը Հունգարիայի և Տրանսիլվանիայի նկատմամբ:

1553 -9 օր կառավարած անգլիայի թագուհի Ջեյն Գրեյը գահընկեց է արվել, թագադրվել է Մարիա Թյուդորը:

1650 –թուրք դեսպան Օսման-աղան Չիգիրինում ռազմական դաշինք է կնքել Բոգդան Խմելնիցկու հետ:

1695-Մեծ Բրիտանիայում հրատարակվող և ժողովրդականություն վայելող «Ինչպես բարելավել տնտեսությունը և առևտուրը» ամսագրում հայտնվել է առաջին ամուսնական հայտարարությունը:

1696 –Ազովի թուրքական կայազորի անձնատուր լինելուց հետո Պետրոս 1-ինը գրավել է այն:

1814 –անգլիացի ծովագնաց Ֆլայնդերզը իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքն անվանել է Ավստրալիա (գրքի հրապարակումից 24 ժամ անց նա վախճանվել է):

1814 –ծնվել է ամերիկացի կոնստրուկտոր և արդյունաբերող, հրաձգային զենքի արտադրությամբ զբաղվող ընկերության ստեղծող Սեմյուել Կոլտը:

1834– ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Էդգար Դեգան:

1870-Սուրբ Աթոռը դոգմա է հրապարակել Պապի անսխալության վերաբերյալ:

1870-սկսվել է Ֆրանս-պրուսական պատերազմը:

1893– ծնվել է ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին:

1900 - բացվել է Փարիզի մետրոպոլիտենը:

1908 – Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եպիսկոպոսը, օրհնելով օլիմպիական խաղերը, ասել է. «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»:

1918 - ուժի մեջ է մտել ՌՍՖՍՀ-ի առաջին սահմանադրությունը:

1926 –Եկատերինսլավը վերանվանվել է Դնեպրոպետրովսկ:

1938 –ծնվել է վրացի հանրահայտ դերասան, երգիչ, սցենարիստ, ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն:

1943 –Ուինստոն Չերչիլը ներկայացրել է այսբերգները որպես լողացող օդանավակայաններ օգտագործելու պլանը:

1949– Լաոսը անկախացել է Ֆրանսիայից:

1963 –Ինդոնեզիան հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսը վերանվանում է Ինդոնեզիական օվկիանոս:

1980 –Մոսկվայում տեղի է ունեցել 22-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1996 – ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկել են 26-րդ Օլիմպիական խաղերը:

2003 –տեղի է ունեցել լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest